News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՊՀ երկրներից միգրանտները, ովքեր ցանկանում են գալ ՌԴ, դեռեւս իրենց երկրում պետք է նախապատրաստվեն Ռուսաստանում աշխատանքին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Քաղաքացիական հասարակության եւ մարդու իրավունքների զարգացման խորհրդի (ՄԻԽ) նիստում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Մեկնաբանելով տնտեսության մեջ, այդ թվում՝ շինարարական ոլորտում միգրանտների կարիքների վերաբերյալ տվյալների բացակայության մասին ՄԻԽ նախագահ Վալերի Ֆադեեւի զեկույցը՝ Պուտինը նշել է, որ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը պարբերաբար նման տվյալներ է տրամադրում, հատկապես՝ շինարարության ոլորտի մասով։

«Բայց ես լիովին համաձայն եմ նրանց հետ, ովքեր մտահոգություն են հայտնում այս առնչությամբ: Այստեղ մենք պետք է գործենք ԱՊՀ գործընկերների հետ միասին, մենք պետք է ապահովենք, որ այն մարդիկ, ովքեր կցանկանան գալ մեզ մոտ աշխատելու, իրենց հայրենիքում արդեն պատրաստվեն այդ ուղեւորությանը մեր երկիր եւ այստեղ աշխատելուն, նրանք սովորեն լեզուն, մեր օրենսդրությունը, իմանան իրենց իրավունքները, մեր ժողովրդի սովորույթները»,- ասել է Պուտինը։

Պետության ղեկավարը նշել է, որ այդ թեման քննարկում է ԱՊՀ-ի իր գործընկերների հետ, մասնավորապես, վերջերս այդ մասին խոսել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւի հետ։ «Նա ասել է, որ Ուզբեկստանը նույնպես շահագրգռված է, որ մարդիկ, ովքեր գալիս են Ռուսաստան աշխատելու, պատրաստ լինեն դրան։ Եվ իրենց հերթին Ուզբեկստանի պետական մարմինները պատրաստ են աջակցել այդ գործընթացին»,- հավելել է Պուտինը։

Նրա խոսքով, այսպիսի աշխատանքը կարգավորվում է նաեւ այլ երկրների, այդ թվում՝ Տաջիկստանի, Ղրղըզստանի, Ղազախստանի հետ։ «Սա արդեն մեր տեսադաշտում է, բայց դա չի նշանակում, որ այնտեղ ամեն ինչ ավարտված է։ Ընդհակառակը, սա միայն ամենասկիզբն է»,- ամփոփել է երկրի ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ