News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Տեխնոլոգիական գործիքները, ինչպիսիք են թվային կոնտակտներին հետեւելու հավելվածները եւ արհեստական բանականությունը, որոնք եվրոպական կառավարությունները կիրառում են COVID-19-ի դեմ պայքարելու համար, առանցքային դեր չեն խաղացել համավարակի դեմ պայքարում եւ այժմ սպառնում են նման մոնիթորինգը լայնորեն տարածել, գրում է AP-ն։

Համաձայն AlgorithmWatch շահույթ չհետապնդող հետազոտական խմբի կողմից հրապարակված զեկույցի, որը հետեւում է արհեստական բանականության համակարգերի, առողջության հսկողության տեխնոլոգիաների ազդեցությանը, որոնք եվրոպական շատ երկրներում կիրառվել են անցյալ տարի կորոնավիրուսի համավարակից հետո, հաճախ օգտագործվել են առանց բավարար թափանցիկության, երաշխիքների, կամ ժողովրդավարական բանավեճերի:

Իշխանությունները վիրուսի տարածման դեմ պայքարում ջանք չեն խնայել նոր տեխնոլոգիաներ մշակելու կամ գոյություն ունեցողներն օգտագործելու համար։ Նրանք ստեղծել են կոնտակտների հետագծման թվային հավելվածներ, որպեսզի հետեւեն, թե ով է եղել վարակված մարդկանց կողքին, այնուհետեւ մշակել են պատվաստանյութի անձնագրեր, որպեսզի հաստատեն, որ մարդիկ պատվաստված են COVID-19-ի դեմ: Ոմանք դրոններ եւ սոցիալական հեռավորության կանոնները պահպանելու սարքեր են օգտագործել:

Ըստ կազմակերպության հայտարարության՝ այս համակարգերից շատերն օգտագործում են «որոշումների ավտոմատ կայացման» տեխնոլոգիա, որը COVID-19-ի կողմից առաջացած բարդ սոցիալական խնդիրները վերածում է տեխնոլոգիական խնդիրների, որոնք պահանջում են տեխնիկական լուծումներ:

AlgorithmWatch-ը խոստովանել է, որ տեխնոլոգիաները դեր են խաղացել համավարակի ժամանակ որոշ կյանքեր փրկելու գործում, օրինակ՝ պատվաստանյութերն արդյունավետ բաշխելու համար արհեստական բանականության օգտագործմամբ:

Սակայն զեկույցի հեղինակներն ասում են, որ ամենատագնապալի միտումն այն է, թե ինչպես է համավարակն օգտագործվել «հանրային եւ անձնական առողջությունը ներառող ամենօրյա գործողությունների՝ վերահսկելու, մոնիթորինգի, չափելու եւ կանխատեսելու հետագա ուժեղացման եւ նորմալացման համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ