News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մենք հասկանում ենք Հայաստանում ստեղծված իրավիճակի բարդությունը, հասկանում ենք, թե որքան բարդ է այս ամենը, սակայն շահարկել Ռուսաստանի դերը, կարծում եմ, ճիշտ չէ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ում ելույթի ձայնագրությունը հրապարակել է «Դեժավյու» տելեգրամյան ալիքը։

«Եվ Ադրբեջանում են դժգոհություն հայտնում, որ մենք այնտեղ կանգ ենք առել, եւ Հայաստանում նույնպես անընդհատ, այդ թվում՝ ձեր խորհրդարանի խոսնակը, որը Ռուսաստանի Դաշնությանը մեղադրել է Ղարաբաղին դավաճանելու մեջ…

Մենք հարցում ենք ուղարկել՝ հասկանալու, թե ինչ է նշանակում այս ամենը... Մենք հասկանում ենք Հայաստանում իրավիճակի բարդությունը, հասկանում ենք, թե որքան բարդ է այս ամենը, սակայն կարծում եմ, որ սխալ է շահարկել այն դերը, որը խաղացել է Ռուսաստանը։ Հետեւաբար, համանախագահները պետք է կենտրոնանան մարդասիրական կազմակերպությունների ժամանման, ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակության ժամանման վերաբերյալ պայմանավորվածություն ձեռք բերելու վրա, որպեսզի մշակութային ժառանգության օբյեկտները գտնվեն դրանց վերահսկողության տակ…

Այնպիսի բաներ են պետք, որոնք, թերեւս, ծափահարությունների չեն արժանանում փողոցային հանրահավաքների ժամանակ, որոնք չեն հայտնվում թերթերի առաջին էջերում, սակայն օգնում են մարդկանց հանգստանալ, նորմալ ապրել իրենց տներում՝ այլ համայնքի ներկայացուցիչների հարեւանությամբ...»,- նշել է Լավրովը։

Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով այսպես կորված «Լավրովի պլանին», «Ղարաբաղի հանձնումը» կապել էր Ռուսաստանի հետ։

«Հիշատակված զրույցի ընթացքում ՀՀ Ազգային ժողովի հարգարժան նախագահ Ալեն Սիմոնյանը, հղում անելով «հայ հասարակության այն մտքերին», թե «Ռուսաստանը հանձնել է Ղարաբաղը», հայտարարել է. «Եթե որեւէ մեկը (Հայաստանում) պատրաստվում էր ինչ-որ բան հանձնել, դրա համար կար մի քանի տարբերակ, այդ թվում՝ «Լավրովի պլանը»»։ Միեւնույն ժամանակ նա ընդգծել է, որ ոչ ոք ոչինչ չի հանձնել»,- լրագրողներին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում:

«Դժվար է մեկնաբանել մի բան, որը գոյություն ունի ոչ թե իրականության, այլ երեւակայության մեջ։ Նման երեւակայական իրողություններին է պատկանում նաեւ «Լավրովի պլանը»,- նշել են նախարարությունից։

Նրանք նաեւ հավելել են, որ չի կարելի խոսել «հանձնելու» մասին, քանի որ խոսքը վերաբերել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային լուծմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ