News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիան վերականգնել է «որոշակի աստիճանի վստահությունը» իր դաշնակից ԱՄՆ-ի, բայց ոչ Ավստրալիայի հանդեպ՝ Կանբերայի կողմից Փարիզի հետ սուզանավերի բազմամիլիարդանոց գործարքը չեղարկելու հետ կապված ֆիասկոյից հետո: Այս մասին հայտարարել է Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հարցերով Ֆրանսիայի հատուկ ներկայացուցիչ Քրիստոֆ Պենոտը։ Նրա խոսքով՝ Կանբերայի հետ պառակտումը շարունակվում է, հայտնում է Reuters-ը։

Սեպտեմբերին Ֆրանսիան իր դաշնակիցներին մեղադրել էր իրեն թիկունքից հարվածելու մեջ, երբ Ավստրալիան որոշել էր ամերիկյան եւ բրիտանական տեխնոլոգիաները օգտագործելով միջուկային սուզանավեր կառուցել՝ ֆրանսիական սուզանավերի բազմամիլիարդանոց ծրագրի փոխարեն:

Անվտանգության նոր դաշինքը, որը կոչվում է AUKUS, նպատակ ունի առաջին անգամ Ավստրալիային հասանելիություն տալ միջուկային սուզանավերին, սակայն լուրջ դիվանագիտական պառակտում է առաջացրել այն բանից հետո, երբ Ֆրանսիան հայտարարել է, որ նախապես տեղեկացված չի եղել:

Փարիզը կարճ ժամանակով հետ է կանչել իր դեսպաններին Ավստրալիայից եւ ԱՄՆ-ից՝ ի նշան բողոքի։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ավելի ուշ ասել է, որ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը խաբել է իրեն Կանբերայի մտադրությունների վերաբերյալ, ինչը Մորիսոնի կառավարությունը հերքել է։

Վաշինգտոնի հետ դիվանագիտական շփումները հանգեցրել են նրան, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստովանել է, որ գործարքի մասին հայտարարությունը «լավ մշակված չի եղել», Բանգկոկում լրագրողներին ասել է Պենոտը:

«Այսպիսով, մենք կարծում ենք, որ վերականգնել ենք որոշակի աստիճանի վստահությունը մեր ամերիկյան դաշնակցի նկատմամբ»,- ասել է Պենոտը: Սակայն Ավստրալիայի հանդեպ վստահություն չկա։ «Ես չեմ կարծում, թե մենք նույն պատկերացումն ունենք այն մասին, թե ինչպես եւ ինչու է դա տեղի ունեցել»- հավելել է նա: «Այնպես որ, դժվար է առաջընթաց գրանցել եւ վերականգնել վստահությունը, եթե նրանք հերքում են»:

Մորիսոնը պնդել է, թե ինքը նախկինում Մակրոնին բացատրել է, որ AUKUS-ի գործարքի նախաշեմին սովորական սուզանավերն այլեւս չեն բավարարի Ավստրալիայի կարիքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ