News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ներկայացրել է Եվրամիությունում երկրի առաջիկա նախագահության առաջնահերթությունները։

«Շատերը կցանկանային հույս դնել միայն մեկ ազգի վրա։ Ազգերը մեր ուժն են, մեր հպարտությունը, սակայն եվրոպական միասնությունը դրանց անփոխարինելի հավելումն է»,- ասել է նա։ «Մենք ցանկանում ենք ստանալ ... ուժեղ Եվրոպա աշխարհում, լիովին ինքնիշխան, ազատ իր ընտրության եւ սեփական ճակատագիրը վերահսկելու մեջ», - ասել է նա Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:

Նրա խոսքով՝ ԵՄ-ում Ֆրանսիայի նախագահությունը կնպաստի «եվրոպական մոդելի առաջընթացին», որը թույլ կտա 27 երկրների դաշինքին ստեղծել աշխատատեղեր՝ միաժամանակ պահպանելով սոցիալական բարձր չափանիշները։

Եվրամիությունը պետք է նոր պաշտպանական ռազմավարություն սահմաներ, որը կուժեղացներ նրա՝ ինքնապաշտպանվելու կարողությունը, թեեւ ՆԱՏՕ-ն շարունակում էր օգտակար եւ արդյունավետ մնալ: «Մենք ունենք ընդհանուր սպառնալիքներ եւ ընդհանուր նպատակներ», - ասել է Մակրոնը՝ կոչ անելով ստեղծել ուժեղ, ինքնիշխան եւ միասնական Եվրոպա:

Մակրոնի խոսքով՝ Ֆրանսիայի առաջարկների թվում կլինի արտակարգ իրավիճակների արձագանքման պոտենցիալի ձեւավորումը՝ օգնելու ԵՄ երկրներին, որոնք իրենց սահմաններին ճգնաժամերի են բախվում:

Ֆրանսիայի նախագահը նաեւ կոչ է արել ԵՄ-ին կանոնավոր քաղաքական հանդիպումներ անցկացնել միգրացիոն հարցերի շուրջ, ինչպես եվրոգոտու երկրներն են անում տնտեսական հարցերի դեպքում:

Նա հայտարարել է հաջորդ տարվա առաջին կեսին գագաթնաժողովների շարքի մասին, որոնք նվիրված են լինելու ԵՄ պաշտպանական քաղաքականությանը եւ Աֆրիկայի ու Արեւելյան Բալկանների հետ հարաբերություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ