News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գյուղատնտեսության նոր նախարար Ջեմ Օզդեմիրը Գերմանիայի Դաշնային Հանրապետության միգրացիոն անցյալով առաջին նախարարն է, գրել է DW-ն։

Նրա ծնողները՝ աշխատանքային միգրանտներ, եկել էին Թուրքիայից անցյալ դարի 60-ականների սկզբին, երբ Գերմանիան աշխատող ձեռքերի խիստ պակաս ուներ, եւ այդտեղ էլ հանդիպել են։ Օզդեմիրը ծնվել է 1965 թվականին Բադեն-Վյուրտեմբերգի Շտուտգարտի մոտ գտնվող Բադ Ուրախ քաղաքում:

16-ամյա Օզդեմիրը միացել է Կանաչների կուսակցությանը, որտեղ հաջող կարիերա է ունեցել. 1994 թվականին դարձել է Բունդեսթագում ծագումով թուրք առաջին պատգամավորը, իսկ 2008-2018 թվականներին եղել է այդ կուսակցության երկու համանախագահներից մեկը։ Նոր կառավարությունում «կանաչ» նախարարական պորտֆելների համար ներկուսակցական պայքարում նա շրջանցել է խորհրդարանական խմբակցության համանախագահ, կենսաբան Անտոն Հոֆրայթերին (Anton Hofreiter)։

Օզդեմիրը եղել է Բունդեսթագի կողմից 2016 թվականի հունիսի 2-ին հաստատված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւի ընդունման նախաձեռնողն ու ամենաակտիվ աջակիցներից մեկը։

Դրանից հետո նրա հասցեին սկսել են սպառնալիքներ հնչել։ Ընդ որում՝ մահվան սպառնալիքների քանակը հասել է այն մակարդակի, որ քրեական գործերով դաշնային գերատեսչությունը ստիպված է եղել միջոցներ ձեռնարկել, որպեսզի ապահովի քաղաքագետի անվտանգությունը։ «Հայհոյանքներին եւ վիրավորանքներին մենք արդեն սովորել ենք, բայց մահվան սպառնալիքների այդքան մեծ թվի դեռ չէինք բախվել»,- այն ժամանակ հայտարարել էր քաղաքական գործչի մամուլի քարտուղար Մարկ Բերթոլդը։

Վերջին տարիներին Ջեմ Օզդեմիրը հիմնականում զբաղվում էր արտաքին քաղաքական թեմաներով՝ չհետաքրքրվելով ագրարային հարցերով։ Ճիշտ է, մեկ աղմկոտ շփում բուսաբուծության հետ նա ունեցել է՝ 2014-ին համացանցում հայտնվել էր Օզդեմիրի մասին տեսանյութ եւ նրա պատշգամբում մարիխուանայի թուփ: Քաղաքական գործչի դեմ հարուցված գործը շուտով փակվել էր իրավախախտման աննշանության համար, եւ նա ինքն էլ ավելի ուշ հայտարարել էր, թե պատահական չէ, որ բույսը հայտնվել է կադրում։ Այսպիսով, իբր Օզդեմիրը ցանկացել է աջակցել իր կուսակցության քաղաքական պահանջին՝ կանեփի օրինականացմանը։ Նա գրեթե հասել է իր նպատակին՝ նոր կառավարությունը մտադիր է իսկապես օրինականացնել մարիխուանայի վաճառքն ու օգտագործումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Ֆրանսիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար...
Ես ի՞նչ իմանամ՝ Էրդողանն ինչ է ուզում, չէի ուզենա նրա հետ կապված որևէ խոսք կիսել․ Տիգրան Մանսուրյան
Սրբադասված մեր մեծերի՝ հայրերի, մայրերի հիշատակի առաջ խոնարհվելու օրն է...
Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության Մայր տաճարում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ է մատուցվել
Այնուհետև օրվա խորհրդով եկեղեցական համալիրի տարածքում գործող «Տապան» թանգարանում բացվել է վավերագրական լուսանկարների ցուցահանդես…
Կեղծիքի իշխանությունը չի՛ կարող ներկայացնել Հայաստանը եւ հայ ժողովրդին այս ճակատագրական պահին. Հայկ Մարության
Ուժի կիրառման եւ ուժի սպառնալիքի պատճառով չի՛ կարելի հրաժարվել հիշողությունից։ Դա ոչ միայն կասկածելի կլիներ բարոյականության տեսանկյունից…
Ամենաշատ