News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գնահատելով բիզնեսի կարիքները՝ Ամերիաբանկը մշակել եւ դեկտեմբերի 8-ից բիզնեսի վարկավորման երկու աննախադեպ հնարավորություն է ներդրել՝ թույլ տալով բիզնեսին նվազեցնել վարկային բեռը եւ բիզնեսի զարգացման նոր հնարավորություններ ստեղծել։ Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը։ Առաջին առաջարկը նախատեսված է մինչեւ 750 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող բիզնեսի համար։ Տնտեսվարող սուբյեկտները կարող են 20 միլիոնից մինչեւ 150 միլիոն դրամի վարկեր վերցնել եւ առաջին 6 ամիսների ընթացքում չվճարել մայր գումարը կամ տոկոսները։ Այդ 6 ամիսների ընթացքում վարկի տոկոսադրույքը կկազմի 0%, տոկոսները չեն գանձվի, որեւէ այլ վճարումներ նախատեսված չեն։ Վարկերը կարելի է վերցնել երեք արժույթով՝ դրամ, դոլար եւ եվրո։ Վեց ամսից հետո տոկոսներ կգանձվեն, բայց դրանք չեն լինի այնպիսին, որ, պայմանականորեն ասած, փոխհատուցեն արտոնյալ ժամկետի համար չվճարված տոկոսները։

Յոթերորդ ամսից սկսած՝ տոկոսադրույքը դրամով կկազմի 11,9%, դոլարով` 7,9%, եվրոյով` 6,9%:

Հաշվի առնելով առաջին վեց ամիսների զրոյական տոկոսադրույքը եւ յոթերորդ ամսից վերը թվարկված տոկոսադրույքները՝ վարկի արդյունավետ տոկոսադրույքը (այսինքն՝ այն տոկոսադրույքը, որը հաշվի է առնում հաճախորդին տրամադրված վարկի իրական արժեքը) վարկի ամբողջ ժամանակահատվածի համար, կկազմի.

դրամով` 10.6%,

դոլարով՝ 6,5%,

եվրոյով՝ 5,5%։

Պարզ ասած, հաշվի առնելով բոլոր առավելությունները, դրամով վարկավորման ողջ ժամանակահատվածի տոկոսադրույքը կրճատվում է մինչեւ 10,5%, դոլարով` մինչեւ 6,5%, եվրոյով` մինչեւ 5,5%: Վարկի ժամկետները 4 տարուց մինչեւ 10 տարի են: Առաջարկը ուժի մեջ կլինի մինչեւ 2022թ. մարտի 31-ը ներառյալ։ Ոլորտային որեւէ սահմանափակում չկա եւ ներառում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտները։

Երկրորդ առաջարկը կապված է վարկի գումարի 5%-ի վերադարձի հետ՝ այլ բանկից Ամերիաբանկ բիզնես-վարկը տեղափոխելու դեպքում։ Սա վերաբերում է 20-ից 150 մլն դրամի վարկեր ունեցող հաճախորդներին։

Այս առաջարկը թույլ կտա տույժը մարել այլ բանկերում, իսկ տույժի բացակայության դեպքում տնտեսվարող սուբյեկտը կարող է իր հայեցողությամբ տնօրինել այդ գումարը։ Գրավի բոլոր ծախսերը բանկն իր վրա է վերցնում:

Այս հաճախորդների համար կգործեն նույն տոկոսադրույքները, ինչ առաջին առաջարկի շահառուների համար. ՀՀ դրամով՝ 11,9%, դոլարով՝ 7,9%, եվրոյով՝ 6,9%: Այսինքն՝ հաճախորդները ստանում են երկու արտոնություն, ընդ որում առանց որեւէ հավելյալ վճարումների։ Վարկավորման ժամկետները 4 տարուց մինչեւ 10 տարի են: Այս առաջարկը նույնպես գործում է մինչեւ մարտի 31-ը ներառյալ։ Վարկ ստանալու համար կարելի է նաեւ առցանց դիմել։

Հաճախորդները կարող են նաեւ վարկավորում ընտրել կամ վերը նշված ցածր տոկոսադրույքներով, կամ ստանալ վարկի գումարի 5%-ը:

Երկու առաջարկներն էլ թվաբանական տեսակետից նույն գրավչությունն ունեն։

Վարկային պատմությունը գնահատելիս կիրառվում են նույն չափորոշիչները, ինչ սովորաբար։

Ծրագիրն ուղղված է փոքր եւ միջին բիզնեսի զարգացմանը եւ Ամերիաբանկի վարկային պորտֆելի ավելացմանը, որը տարեսկզբից 20%-ով աճել է։

Ամերիաբանկն իր ռազմավարության մեջ «կանաչ էներգետիկայի» ուղղություն ունի, եւ եթե նման բաղադրիչով սպեցիֆիկ վարկեր լինեն, դա հաշվի կառնվի։ Այս ոլորտի վարկավորման մասնաբաժինը էական է։

«Այս ծրագրերի իրականացման հարցում Ամերիաբանկի շահագրգռվածությունն այն է, որ այս տարի մենք ավանդների լուրջ ներհոսք ունեցանք։ Սա նշանակում է, որ մեր հաճախորդները մեզ վստահում են: Այս դեպքում ավանդների բաշխման անհրաժեշտություն է ծագում՝ տոկոսներ վճարելու համար։ Ինչ վերաբերում է հաճախորդների համար գրավչությանը, ապա նրանք միջոցների կարիք ունեն հենց այս՝ բիզնեսի համար բավական պասիվ շրջանում»,- նշեց Արման Բարսեղյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
Յուրաքանչյուր ամսվա ընթացքում կատարված վճարումների համար քեշբեքը հաշվարկվում և վճարվում է հաջորդ ամսվա մինչև 7-րդ աշխատանքային օրը...
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
Եթե կարճ ձևակերպենք մեր հաջողությունը, այն կառուցված է ազնվության վրա՝ ազնիվ հարաբերություններ հաճախորդների, աշխատակիցների և գործընկերների հետ...
Amio Visa Signature Business քարտ. Երբ հնարավորությունները սահմաններ չունեն
Իր հաճախորդներին տրամադրելով ընդլայնված արտոնություններ, Ամիօն առաջարկում է հարմարեցված լուծումներ և բացառիկ արտոնություններ՝ բավարարելու բիզնեսի բազմազան կարիքները...
Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս
Visa Rocket քարտերի համար գործող 0,5% cashback-ին կգումարվի արշավի ժամանակ տրամադրվող հավելյալ 0,5% քեշբեքը...
Կոնվերս Բանկը երկու արժույթով պարտատոմսեր է տեղաբաշխում
Պարտատոմսերի տարեկան արժեկտրոնային եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 10.25% և 4.75%, արժեկտրոնի վճարման պարբերականությունը՝ կիսամյակային...
ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր
Ներկայացումները տեղի կունենան Երևանի թատերական տարբեր դահլիճների բեմերում՝ 50 դերասանների մասնակցությամբ...
Ամենաշատ