News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մահացել  է Շիրակի նախկին փոխմարզպետ, «Հանրապետական»  կուսակցության Շիրակի մարզային կառույցի հիմնադիրներից մեկը՝ Բորիս Ալեքսանովը, հայտնում է Aravot.am-ը:

«Նա հին քաղաքական գործիչներից է։ Նա երկար ժամանակ  եղել  է «ՀՀԿ Գյումրի 3» շրջանային կազմակերպության խորհրդի  նախագահը։ Կուսակցության  Շիրակի մարզային կառույցից մեզ փոխանցեցին, որ նա մինչև օրս էլ  ՀՀԿ անդամ էր, ակտիվ կուսակցական։

«Պարոն Ալեքսանովը վերջին շրջանում որոշակի առողջական  խնդիրներ ունեցել էր, բայց կարգավորվել էր։ Մահն անսպասելի էր, մի քանի օր առաջ ենք շփվել իր հետ՝ կապված համագումարի հետ, որպես պատվիրակ՝ պիտի մասնակցեր համագումարին ու պատահաբար  լսեցինք այս գույժը։ Նա Գյումրու կոլորիտային դեմքերից էր, մեր քաղաքում տարբերվող մարդ էր՝  իր տեսքով, ոճով, ուրույն ոճ ուներ»,-ասաց  ՀՀԿ Գյումրի շրջանային կազմակերպության կազմակերպիչ-համակարգող, Գյումրու ավագանու անդամ Նարեկ  Միրզոյանը»,- հայտնում է աղբյուրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ