News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը Պենտագոնում հանդիպել է իր ամերիկացի գործընկեր Լլոյդ Օսթինի հետ՝ երկկողմ կապերը,Իրանի սպառնալիքը եւ Իսրայելի որակյալ ռազմական առավելությունը Մերձավոր Արևելքում քննարկելու համար, հաղորդում է Timews fo Israel-ը:

Պաշտպանության ղեկավարները «բովանդակալից քննարկում են անցկացրել, որն արտացոլում է ԱՄՆ-ի եւ Իսրայելի պատմական եւ ռազմավարական կապերը»: «Նախարարները քննարկել են տարածաշրջանում առաջացող մարտահրավերներն ու հնարավորությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով իրանական միջուկային ծրագրի եւ դրա տարածաշրջանային ագրեսիայի հետ կապված զարգացող մարտահրավերներին»,- ասվում է Իսրայելի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ: Իրանը «ոչ միայն սպառնալիք է մեր ֆիզիկական անվտանգությանը»,- ասել է Գանցը, այլ` «կոնկրետ սպառնալիք մեր կենսակերպին եւ մեր ընդհանուր արժեքներին»: «Հեգեմոն դառնալու իր ձգտումներում Իրանը ցանկանում է ոչնչացնել ազատության, մարդկային արժանապատվության եւ խաղաղության բոլոր հետքերը Մերձավոր Արեւելքում եւ դրանից դուրս: Միջուկային ծրագիրը նրա հեգեմոն նպատակներին հասնելու միջոց է»։ Գանցն ասել է, որ համաշխարհային տերությունների հետ բանակցություններում «Իրանը վատ դրվածքով պոկեր է խաղում եւ խաղում է ժամանակին»։

Օսթինն ասել է, որ ԱՄՆ-ն «լիովին կիսում է Իրանի կողմից միջուկային զենքի ձեռք բերման կանխման պարտավորությունը»: «Մենք կիսում ենք Իսրայելի խորը մտահոգությունն Իրանի կառավարության ապակայունացնող գործողությունների առնչությամբ, այդ թվում` ահաբեկչությանը եւ հրթիռային ծրագրին աջակցելը, ինչպես նաեւ` դրա մտահոգիչ միջուկային պատմությունը»,- ասել է Օսթինը: Նախագահը հասկացրել է, որ «դիվանագիտության ձախողման դեպքում մենք պատրաստ ենք դիմել այլ տարբերակների»։

Նախարարները քննարկել են նաեւ Իսրայելի որակյալ ռազմական գերազանցության (QME) պահպանման կարեւորությունը, «եւ Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգերը համալրելու հրատապ անհրաժեշտությունը»:

Գանցը հանդիպել է նաեւ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ ԱՄՆ-ի ներկայացուցիչն ասել է, որ իրենք քննարկել են Իրանի, Իսրայելի անվտանգության հարցերը, եւ որ Բլինքենը «վերահաստատել է վարչակազմի վստահությունը, որ իսրայելցիներն ու պաղեստինցիներն արժանի են ապրել ապահովության մեջ եւ օգտվել ազատության, բարգավաճման եւ ժողովրդավարության հավասար միջոցներից»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ