News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Առնվազն 53 մարդ է զոհվել Մեքսիկայի հարավում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով, հիմնականում՝ Կենտրոնական Ամերիկայի բնակիչներ, հայտնում է Reuters-ը։ 

Մի քանի տասնյակ մարդ վիրավորվել է եւ տեղափոխվել Գվատեմալային սահմանակից Չիապասի հիվանդանոցներ։ Ըստ իշխանությունների տվյալների՝ բեռնատարում գտնվել է ավելի քան 100 մարդ:

Չիապաս նահանգի կառավարությունը հայտնել է, որ զոհվածների թվում կան տղամարդիկ, կանայք եւ երեխաներ, իսկ նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը Twitter-ում ափսոսանք է հայտնել «շատ ցավալի» միջադեպի համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ