News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՆԱՏՕ-ի կենտրոնաեվրոպական անդամներին «լրացուցիչ ռազմական հնարավորություններ» է խոստացել եւ խոստացել  է նրանց ներգրավել տարածաշրջանի վերաբերյալ որոշումների կայացման մեջ։ Այս մասին հայտարարել է Լիտվայի նախագահի խորհրդական Աստա Սկայսգիրիտեն, փոխանցում է Reuters-ը։

Բայդենը դաշնակիցներին հավաստիացրել է, որ Ռուսաստանի հետ տարածաշրջանի հարցում նրանց մեջքի հետեւում համաձայնություն չի ձեռք բերվի:
Վաշինգտոնում Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Բայդենը նաեւ վերահաստատել է ԱՄՆ-ի հավատարմությունը ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի հավաքական պաշտպանության կետին, որը նշում է, որ զինված հարձակումը ՆԱՏՕ-ի մեկ անդամի վրա հարձակում է համարվում բոլորի վրա:

Բայդենի հեռախոսազրույցը ՆԱՏՕ-ի արեւելյան առաջնորդների հետ հաջորդել է Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի հիմնական դաշնակիցների հետ բարձր մակարդակով հանդիպում անցկացնելու նրա խոստմանը` Մոսկվայի մտահոգությունները եւ «արևելյան ճակատում ջերմաստիճանի իջեցման» հնարավորությունը քննարկելու համար:

Վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյան ասել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են քննարկել անվտանգության հարցերը Մոսկվայի հետ, սակայն Բայդենը ոչ մի զիջում չի արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ տեսազրույցի ժամանակ։

Բայդենը զրուցել է ՆԱՏՕ-ի կենտրոնաեվրոպական երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Լեհաստանի, Չեխիայի, Սլովակիայի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի ղեկավարների հետ։

«Նա ասել է, որ այդ երկրներում լրացուցիչ երաշխիքային տարրեր են հնարավոր, ինչպես նաեւ` լրացուցիչ ռազմական հնարավորություններ՝ առանց հնարավոր վայրերի անուններ նշելու»,- ասել է Սքայսգիրիտեն:

«Եվրոպական անվտանգության հարցերը պետք է քննարկվեն ՆԱՏՕ-ի բոլոր անդամների հետ, եւ ՆԱՏՕ-ի անդամ չհանդիսացող երկրներն իրավունք չունեն վետո դնել ՆԱՏՕ-ի որոշումների վրա», - Twitter-ի իր էջին գրել է Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը:

Բայդենն ասել է, որ Ուկրաինան «ինքնիշխան երկիր է, որը պետք է որոշի իր ապագան» եւ նախազգուշացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «շատ լուրջ հետեւանքների մասին, որոնք համաձայնեցված են եվրոպացի գործընկերների հետ», եթե Ռուսաստանը «ներխուժի» Ուկրաինա, ասել է Սքայսգիրիտեն։

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Բայդենին ասել է, որ իր երկրում ամերիկյան զորքերի մշտական ​​տեղակայումն «առավել արդյունավետը» կլինի տարածաշրջանում զսպման եւ անվտանգության համար:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ