News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրամիության կառավարությունները համաձայնել են, որ Խորվաթիան միանա Շենգենյան համաձայնագրի գոտուն այն բանից հետո, երբ Զագրեբը Բրյուսելին համոզել է, որ կարող է արդյունավետ կառավարել դաշինքի արտաքին սահմանների իր հատվածը, տեղեկացնում է Reuters-ը։

Այս հարցը Խորվաթիայի համար, որը ԵՄ անդամ է դարձել 2013թ. եւ ցանկանում է նաեւ միանալ եվրոգոտուն, երկար ժամանակ զգայուն էր միգրացիայի պատճառով։

«Խորվաթիան պատրաստ է»,- ասել է ներքին գործերի գծով եվրահանձնակատար Իլվա Յոհանսոնը մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել ԵՄ ներքին գործերի նախարարների միջեւ համաձայնության ձեռքբերումից հետո։ Եվրահանձնաժողովը երաշխավորել էր Խորվաթիան ներառել Շենգենյան գոտում 2019թ. հոկտեմբերին։

Առայժմ պարզ է, թե երբ է Խորվաթիան միանալու Շենգենյան գոտում, որը դիտարկվում է որպես ԵՄ ամենամեծ ձեռքբերումներից մեկը, որոնք ընկած են էլ ավելի ինտեգրված եւ միավորված Եվրոպայի հիմքում։

Շենգենյան գոտին ունի 26 անդամ, այդ թվում Շվեյցարիան եւ Նորվեգիան, որոնք ԵՄ-ի մեջ չեն մտնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ