News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

2022 թվականը կլինի գլոբալ վերականգնման, գլոբալ պանդեմիայի ավարտի եւ նորմալ պայմաններին վերադարձի տարի, որը մենք ունեինք մինչեւ COVID-19-ի բռնկումը։ Այս մասին ասվում է JPMorgan Chase Global Research-ի զեկույցում, գրում է Axios-ը։

Նախատեսվում է «գլոբալ շարժունակության վերադարձ եւ սպառողների կողմից հետաձգված պահանջարկի ազատում (օրինակ՝ ճանապարհորդություն, ծառայություններ)»: 

Համաշխարհային շուկաների գլխավոր ստրատեգ եւ Global Research-ի համաղեկավար Մարկո Կոլանովիչն ասել է, որ կանխատեսումը «արդարացված է բնակչության  լայն իմունիտետի ձեռքբերմամբ եւ մարդկային հնարամտության միջոցով, ինչպիսիք են թերապեւտիկ նոր դեղամիջոցները, որոնք, ինչպես ակնկալվում է, այնորեն հասանելի կլինեն աշխարհում 2022 թվականին: «Մենք կարծում ենք, որ դա կհանգեցնի ուժեղ ցիկլային վերականգնման, գլոբալ շարժունակություն վերադարձի եւ սպառողական ու կորպորատիվ ծախսերի զգալի աճի»,-հավելել է նա։ 

Կոլանովիչը նաեւ զգուշացրել է, որ «կան ռիսկեր, որոնք ներդրողները պետք է վերահսկեն 2022 թվականին»։ «Դրանք ներառում են Եվրոպայում եւ Ասիայում աճող աշխարհաքաղաքական լարվածությունը, մոտալուտ էներգետիկ ճգնաժամը, բարձր գնաճի շուրջ անորոշությունը եւ դրամավարկային քաղաքականության կարգավորումը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ