News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ծայրահեղական «Ալ-Քաիդա» խմբավորումը սկսել է վերածնվել Աֆղանստանում այն ​​բանից հետո, երբ ԱՄՆ զորքերը լքեցին երկիրն օգոստոսի վերջին, եւ թալիբների նոր առաջնորդների կարծիքները երկրում բաժանված են այն հարցում` արդյոք պետք է պահպանել խմբավորման հետ կապերը խզելու 2020 թվականի իրենց խոստումը: Այս մասին Associated Press-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ղեկավար, ծովային հետեւակի կորպուսի գեներալ Ֆրենկ Մաքենզին։

Նրա խոսքով` Աֆղանստանից ԱՄՆ-ի ռազմական եւ հետախուզական ուժերի դուրսբերմամբ Աֆղանստանում «Ալ-Քաիդա»-յին եւ այլ ծայրահեղական խմբավորումներին հետեւելը շատ ավելի դժվար է դարձել: «Մենք Աֆղանստանին հետեւելու հնարավորությունների մոտ 1 կամ 2 տոկոսն ունենք»,- ասել է նա՝ հավելելով, որ դա «շատ դժվար է դարձնում, ոչ` անհնարին», ապահովել, որպեսզի ոչ «Ալ-Քաիդա»-ն, ոչ «Իսլամական պետություն»-ը սպառնալիք չներկայացնեն Միացյալ Նահանգների համար:

Մաքենզին ասել է, որ ակնհայտ է, որ «Ալ-Քաիդա»-ն փորձում է վերականգնել իր ներկայությունն Աֆղանստանում, որն այն բազան էր, որտեղից խմբավորումը ծրագրում էր ԱՄՆ-ի վրա հարձակումները 2001 թվականի սեպտեմբերի 11-ին: Նա նշել է, որ որոշ զինյալներ երկիր են ներթափանցում սահմաններով, սակայն ԱՄՆ-ին դժվար է հետեւել դրանց թվին:

Մաքենզին եւ ռազմական ու ազգային անվտանգության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ ԱՄՆ-ի դուրսբերումից առաջ ասել էին, որ դա կբարդացնի  «Ալ-Քաիդա»-յի սպառնալիքը զսպելու ջանքերը, մասամբ` տեղում հետախուզական տեղեկատվության կորստի եւ Քաբուլում ԱՄՆ-ի համար բարեկամ կառավարության բացակայության պատճառով: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ