News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Tesla Inc-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը «մտածում է» աշխատանքից հեռանալու եւ բլոգեր (influencer) դառնալու մասին։ «Ես մտածում եմ թողնել աշխատանքս եւ դառնալ լրիվ դրույքով բլոգեր: Ի՞նչ եք կարծում»,-թվիթերում գրել է աշխարհի ամենահարուստ մարդը։ 

Մասկը, ով նաեւ SpaceX հրթիռային ընկերության հիմնադիրն ու գործադիր տնօրենն է, ինչպես նաեւ ղեկավարում է Neuralink ստարտափը եւ ենթակառուցվածքային The Boring Company ընկերությունը, հունվարին հայտնել է, որ ծրագրում է լինել Tesla-ի գործադիր տնօրեն «մի քանի տարի»:

Անցյալ ամիս նա Twitter-ի իր հետեւորդներին հարցրել է, թե արդյոք նա պետք է վաճառի Tesla-ի իր բաժնետոմսերի 10%-ը, ինչին մեծամասնությունը համաձայնել է: Այդ ժամանակից ի վեր նա վաճառել է մոտ 12 միլիարդ դոլարի բաժնետոմսեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ