News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Աֆղանստանի տնտեսական կոլապսը «տեղի է ունենում մեր աչքի առաջ»: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի մարդասիրական կազմակերպությունների ղեկավար Մարտին Գրիֆիթսը` կոչ անելով միջազգային հանրությանը քայլեր ձեռնարկել` «ազատ անկումը» դադարեցնելու  համար` նախքան այն ավելի շատ մահերի հանգեցնի:

Գրիֆիթսը Associated Press-ին ասել է, որ դոնոր երկրները պետք է համաձայնեն, որ, ի լրումն շտապ մարդասիրական օգնության, նրանք պետք է աջակցեն աֆղան ժողովրդի հիմնական ծառայություններին, այդ թվում` կրթությանը, հիվանդանոցներին, էլեկտրաէներգիային եւ պետական ​​աշխատավարձերին: «Մենք էքսպոնենցիալ տնտեսական կոլապս ենք տեսնում,- ասաց նա:- Ամեն շաբաթ իրավիճակն ավելի ու ավելի է վատանում»։

Նրա խոսքով` մինչեւ տարեվերջ պետք է լուծվի իրացվելիության խնդիրը եւ ձմռանը գումարներն ուղղվեն առաջնային ծառայությունների աշխատողներին։ Գրիֆիթսը նշել է, որ ինքը պետք է վերանայի իր նախկին տեսակետն այն մասին, որ Աֆղանստանը կարող է գոյատեւել ձմեռը բացառապես մարդասիրական օգնության միջոցով:

4 միլիոն երեխա դպրոց չի հաճախում, եւ շուտով նրանց թիվը կհասնի 9 միլիոնի, իսկ պատճառը պարզ է՝ ուսուցիչների 70 տոկոսն օգոստոսից աշխատավարձ չի ստացել։ «Եվ եթե մենք դա չանենք, կանանց եւ աղջիկների դպրոցում իրավունքի վերաբերյալ այս ամբողջ քննարկումն ակադեմիական կդառնա»,- ասել է նա։

«Այսպիսով, իմ այսօրվա ուղերձն ահազանգ է տնտեսական փլուզման մարդասիրական հետեւանքների եւ հրատապ գործողությունների անհրաժեշտության մասին»,- ասել է Գրիֆիթսը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
Ամենաշատ