News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Արտաքին գործերի նախարարության շենքում «Ազատագրական շարժման» անդամները բողոքի ակցիա են իրականացնում։

Շարժման կազմակերպիչներից Արա Զոհրաբյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից մի հայտարարություն արեց, որով մատնեց այսօրվա կառավարության մտադրությունները։ Մասնավորապես, նա նշեց, որ 2016 թվականից սկսած չկա ոչ գործնական, ոչ տեսական հնարավորություն Արցախն Ադրբեջանի կազմից դուրս հանելու հարցում։ Սա նշանակում է, որ այսօրվա կառավարությունն ուղիղ քաղաքականություն է որդեգրել՝ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու մասին»:

Նա հարց հնչեցրեց, թե եթե 2016 թվականին նման տեղեկատվություն կար, ապա ինչու էր Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին հայտարարում՝ «Արցախը Հայաստան է և վերջ»։

Նա համոզմունք հայտնեց, որ կառավարությունն՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, և նախագահ Արմեն Սարգսյանն ի վիճակի չեն ՀՀ շահերը ներկայացնել։

«Մենք այսօր եկել ենք ԱԳՆ՝ մեր հարցերն ուղղելու և պատասխանները ստանալու։ Ուզում ենք, որ պաշտոնական տեղեկատվություն տան մեր հարցերի հետ կապված», - ասաց Արա Զոհրաբյանը։

Շարժման ներկայացուցիչները լրագրողների հետ զրույցում ընդգծեցին, որ եթե անգամ 2016 թ․ Արցախյան հարցը մտել էր փակուղի, Նիկոլ Փաշինյանը երեք տարում կարող էր փորձել լուծել այդ հարցը, սակայն ոչինչ չարեց։

«Բացի այն, որ ոչինչ չարեց, նա հարաբերություններ փչացրեց Ռուսաստանի, Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի հետ։ Սա նշանակում էր, որ ինքը գիտակցաբար ծախել է ամեն ինչ և դավաճանել է հայ ժողովրդին։ Եթե ինքը չէր հասկանում, թող առաջին օրը հրաժարական տար գնար, ի վերջո իրեն ներկայացրել են ինչ վիճակում է գտնվում Արցախյան հարցը։ Հանուն իշխանության մնալու ինքը համաձայնել է, որ Արցախը հանձնվի։ Մայիսի 20-ին գնաց Շուշիում պարեց, այդ պարելու փոխարեն կարող էին զենք ու զինամթերք առնեին»։

Շարժման ներկայացուցիչները ակնկալում են ԱԳՆ-ից ստանալ հետևյալ հարցերի պատասխանները` ինչ քարտեզների հիման վրա են կատարվելու սահամագծման և սահմանազատման աշխատանքները, ինչ մասնագետներ են այդ գործընթացում ներգրավված, ով է ուզում իրականացնի այս սահմանատատումները։

Զոհրաբյանը հավելեց, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ոչինչ չփոխեց և չօգնեց Հայաստանին, քանի որ բանակցողը չփոխվեց. «Նույն Նիկոլ Փաշինյանն էր՝ իր պարտված հոգեբանությամբ։ Այնպիսի վիճակ են ստեղծել, որ այսօր Հայաստանի մեջ Ադրբեջանով ենք անցնում, մեր բնակավայրերը սկսեցին անվանակոչել ադրբեջանական տերմիններով։ Երբ նվաստանում ես թշնամու առջև, որպեսզի պատերազմ չլինի, ստանում ես և՛ նվաստացում, և՛ պատերազմ։ Մենք վստահ ենք , որ Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը ադրբեջանանպաստ գործողություններ են իրականացնեւմ։ Այստեղ գալով՝ մեր խնդիրն է իրենց առերեսել իրականության հետ և լսելով իրենց պատասխանները` իրենց կաշկանդել  իրենց գործողություններում և հանրությանը արթնացնել»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ