News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսական բանակը շատ շուտով կամիկաձե դրոններ կունենա, որոնք կարող են միաժամանակյա հոծ գրոհ իրականացնել թշնամու դեմ։ Կամիկաձե անօդաչուների ստեղծմամբ զբաղվել է «Կալաշնիկով» կոնցեռնի դուստր ձեռնարկությունը։ Այն մասին, թե երբ զինվորականների տնօրինման տակ կհայտնվի այս նորույթը, թե ինչ թիրախներ կարող է խոցել եւ կարող է արդյոք շահել մրցակցությունը արեւմտյան անալոգներից, «Իզվեստիայի» հարցազրույցում պատմել է ZALA AERO մշակող ընկերության գլխավոր կոնստրուկտոր Ալեքսանդր Զախարովը։

Նրա խոսքով, ինչպես ցույց է տվել աշխարհում վերջին հակամարտությունների պրակտիկան, արգելափակոցային զինամթերքները (բարաժավորող, այսպես են արտադրողներն անվանում կամիկաձե անօդաչու սարքերը) ցույց են տվել առավելագույն արդյունավետություն թեթեւ զրահապատ տեխնիկայի դեմ աշխատանքում, ենթակառուցվածքի օբյեկտներին եւ հակառակորդի կենդանի ուժին հարվածելիս։ «Նման սպառազինություն կիրառելու մասին որոշում ընդունելու հիմնական գործոնը տնտեսական նպատակահարմարությունն է։ Մենք հիմա խոսում ենք հենց զինամթերքի գնի եւ դրա կողմից խոցվող թիրախի հարաբերակցության մասին։ Հենց այդ պատճառով մենք հաշվարկը կատարել ենք զգալի չափսեր ունեցող եւ հակառակորդի տեխնիկայի միավորներին հոծ հարված հասցնելու հնարավորության վրա։ Զինվորականներն իրենք կընտրեն կիրառման սցենարը, իսկ մեր խնդիրը, որպես այն ստեղծողի, ընտրված տարբերակի առավել արդյունավետ իրականացման ապահովումն է»։

«Մեր բարաժավորող զինամթերքի հիմնական առավելությունը կիրառման բավականաչափ փորձն է։ Համաշխարհային շուկայում փոքր չափի կամիկաձե դրոնների մեր դասում մշակողները հազվադեպ են, իսկ իրականում իրենց արդյունավետությունը ցուցադրողներ գրեթե չկան։ Այն ամենը, ինչի մասին լսում եք նորություններով օտարերկրյա բանակների կողմից դրանց կիրառման մասին, վերաբերում է միանգամայն այլ՝ խոշոր չափերի ցուցանիշներով արտադրանքին։ Էլ չեմ ասում արդեն գնի մասին։ Չարժե համեմատել ռեակտիվ կամ մխոցային շարժիչով մեծ դրոնը եւ մեր փոքր չափերի, հեշտ կառավարվող, էլեկտրական ուժասարք ունեցող անօդաչուն»,- նշել է Զախարովը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ