News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Tesla-ի ղեկավար Իլոն Մասկը հինգերորդ շաբաթբ է՝ շարունակում է իսպառ վաճառել իր ընկերության բաժնեթղթերը։ Նա վաճառել է Tesla-ի բաժնեթղթերի եւս մեկ խոշոր փաթեթ՝ մոտ 1 մլրդ դոլար արժողությամբ, գրում է Bloomberg-ը։

Փաստաթղթերի համաձայն, որոնք տրվել են ԱՄՆ Արժեթղթերի եւ բորսաների հանձնաժողովին (SEC), հինգշաբթի՝ դեկտեմբերի 9-ին, միլիարդատերը վաճառել է Tesla-ի 2,2 մլն բաժնեթղթերի գնման օպցիոնները մեկ հատը 6,24 դոլարով եւ եւս 934,1 հազար բաժնետոմս՝ մոտ 963 մլն դոլարով։

Նոյեմբերի սկզբին Մասկը հարցում էր անցկացրել Թվիթերի իր աքաունթում այն մասին, թե արժե արդյոք, որ վաճառի Tesla-ի իրեն պատկանող բաժնեթղթերի 10 տոկոսը։ Նա տեղեկացրել էր, որ կազատվի այդ բաժնեթղթերից, եթե սոցցանցի օգտատերերը սատարեն այդ գործողություններին։ Քվեարկության մասնակիցների կեսից ավելին կողմ է եղել, որ բաժնեթղթերը վաճառվեն։

Tesla-ի բաժնետոմսերի առաջին խոշոր փաթեթը Մասկը վաճառել է նոյեմբերի 8-ին։ Վերջին հինգ շաբաթում բաժնեթղթերի ընդհանուր քանակը, որոնցից նա ազատվել է Թվիթերում հարցումից հետո, կազմել է մոտ 11 մլն հատ։ Այդ բաժնեթղթերի վաճառքից նա արդեն ստացել է մոտ 12 մլրդ դոլար։ 10 տոկոս շեմին հասնելու համար նա պետք է ազատվի եւս մոտ 6 մլն բաժնեթղթից։ Հինգշաբթի օրվա վաճառքից հետո Մասկը դեռեւս էլեկտրամեքենաներ արտադրողի մոտ 10 մլն բաժնեթուղթ գնելու հնարավորություն ուներ՝ մեկ հատը 6,24 դոլարով։ Օպցիոնների գործողության ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա օգոստոսին, տեղեկացնում է ՌԲԿ-ն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ