News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հաչել սեփական շան վրա» թրենդը միլիոնավոր «լայքեր» է հավաքում եւ զվարճացնում, սակայն դու պետք է վճարես դրա համար: Դրան դեմ են բիհեվիորիստներն ու կենդանահոգեբանները, հայտնում է Popmech-ը։

«Շների մեծ մասը չի հասկանում, թե տերը ինչ է ուզում ցույց տալ հաչոցով կամ որոշ դեպքերում  որտեղից է այն գալիս»,-ասել է շների վարժեցման մասնագետ Ջո Նաթքինսը:  

Լրացուցիչ շփոթություն է առաջացնում այն, որ տեսանյութում որոշ շներ արձագանքում են՝ լիզելով իրենց տիրոջ դեմքը կամ շարժելով պոչը, ինչը կարող է թվալ, թե կենդանին ինչ-որ կերպ գոհ է այդ պահվածքից: Սա դա ճիշտ չէ. Ե՛վ պոչը թափահարելը, եւ՛ լիզելը կարող են անհանգստության նշաններ լինել. այս կերպ շունը փորձում է եւ՛ հանգստացնել իրեն, եւ՛ կարգավորել իրավիճակը:

Լավագույն դեպքում շունը պարզապես անհարմար կզգա։ Վատագույն դեպքում շունը դա կարող է ընկալել որպես թշնամանքի դրսեւորում։ Կենդանիների շատ տերեր չեն հասկանում շան մարմնի լեզվի նրբությունները: Շները կարող են նույնիսկ հետաձգել իրենց արձագանքը՝ կծելով իրենց տիրոջը հաջորդ անգամ, երբ սադրանք կզգան:

Կենդանիների տերերը նախկինում ապացուցել են, որ վատ են տիրապետում ընտանի կենդանիների հետ ճիշտ վարքագծին: Ժամանակին թրենդ կար, որ  վարունգով վախեցնում էին իրենց կատուներին՝ եւս մեկ անվնաս թվացող, բայց սթրեսային գործողություն կենդանիների համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ