News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Արեւմուտքը կխեղդի Եվրասիական տնտեսական միության երկրներին` Բելառուսի դեմ տրամադրելու համար: Այս մասին այսօր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին ասաց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Լուկաշենկոն նշել է, որ ԵԱՏՄ-ում իր գործընկերները քաջատեղյակ են Բելառուսի իրավիճակին եւ Արեւմուտքի հետ հարաբերություններին։ «Դա, ցավոք, միջազգային լրատվական օրակարգի առաջին հարցն է։ Մեզ դա չի ուրախացնում, բայց պետք է հասկանանք, որ Միացյալ Նահանգները եւ հավաքական Արեւմուտքը չեն թողնի իրենց քաղաքականությունը, նրանց պատճառներ են պետք՝ մեր եղբայրական Ռուսաստանի, այդ թվում՝ մեզ վրա ճնշում գործադրելու համար»,- նշել է Ալեքսանդր Լուկաշենկոն։

Մեկ այլ պատճառ, ըստ նրա, դարձավ բելառուսա-լեհական սահմանին տիրող իրավիճակը եւ միգրացիոն ճգնաժամը։ «Մենք չենք ստեղծել այդ խնդիրը, այդ թվում՝ ոչ դուք՝ նախկին հետխորհրդային հանրապետությունները, բայց դա որպես ճնշման պատրվակ է օգտագործվում, առաջին հերթին` Բելառուսի վրա»,- ընդգծեց նա։

Նա նշել է, որ ԵԱՏՄ երկրները շարունակում են Արեւմուտքի կողմից տարբեր աստիճանի ճնշումների ենթարկվել: Բայց դա միայն կաճի, համոզված է Ալեքսանդր Լուկաշենկոն։ Երկրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին եւ ԵԱՏՄ մնացած երկրներին՝ ստեղծված իրավիճակում Բելառուսին աջակցության համար։

«Բայց ես եւս մեկ անգամ շեշտում եմ՝ պատկերավոր ասած՝ ձեզ կխեղդեն՝ Բելառուսի դեմ տրամադրելով, որպեսզի դուք միանաք մեր երկրի դեմ այս պատժամիջոցներին։ Իմ խնդրանքն է, որպեսզի մենք միասին լինենք, քանի որ այս ճնշումը գնալով մեծանալու է։ Արեւմուտքը չի սահմանափակվի Բելառուսի, Ռուսաստանի վրա ճնշումներով»,- զգուշացրել է Բելառուսի ղեկավարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ-ի հետ ներքին քննարկումներ կունենանք. Քերոբյանը` մեքենաների մաքսազերծման գների մասին
Նախարարն ընդգծեց` ԵԱՏՄ–ն հարթակ է, որտեղ տարբեր երկրներ ունեն հավասար ձայնի իրավունք, և այն խնդիրների դեպքում, որտեղ ՀՀ կառավարությունը…
ԵԱՏՄ մասնաբաժինը համաշխարհային տնտեսության մեջ բավականաչափ չի աճում. Մյասնիկովիչ
Կայացել է ԵՏՀ և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստը…
Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների զրույցը կարող է հանգստացնել իրավիճակը. Մարկեդոնով
Միաժամանակ, զգացվում է, որ Երեւանը պատրաստ չէ (գոնե դեռ) հարաբերություններում խորացող անջրպետին...
ՀՀ-ն պետք է մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին. Նախագահություն ենք ստանձնում. Ալեն Սիմոնյան
Մենք այդ կառույցի նախագահությունն ենք ստանձնում, տնտեսական առումով դա այս պահի դրությամբ մեր տնտեսական միջավայրն է...
ԵՏՀ խորհուրդը սահմանել է ԵԱՏՄ երկրներ 2024 թ-ի համար տավարի մսի անմաքս ներմուծման քվոտաները 
Սակագնային արտոնությունը կտարածվի միայն խոշոր եղջերավոր անասունի մսի վրա...
ԵԱՏՄ ապրանքների ներմուծման և արտահանման թույլտվությունները կարելի է ստանալ էլեկտրոնային եղանակով
Նախատեսվում է, որ փաստաթղթի որոշ նորմեր կկիրառվեն ըստ անդամ պետությունների պատրաստության աստիճանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ