
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում, որը կազմակերպվել էր տեսահամաժողովի ձեւաչափով, հույս է հայտնել, որ սա կլինի վերջին հանդիպումը վիրտուալ ձեւաչափով։
«Ես հուսով եմ, որ սա կլինի վերջին տարին, երբ մենք շփվում ենք «հեռուստատեսությամբ»: Մեր պատվավոր նախագահը (Նուրսուլթան Նազարբաեւը) ճիշտ էր․ մենք ոչ միայն կարոտել ենք միմյանց, այլեւ ժամանակն է սկսել լրջորեն արձագանքել այն մարտահրավերներին, որոնք կյանքն անընդհատ հրամցնում է մեզ»,-ընդգծել է Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է ԲԵԼԹԱ-ն։