News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության անդամ, Էքրեմ Իմամօղլուն հոգեբույժներին կոչ է արել զբաղվել ներքին գործերի նախարարի հոգեկան առողձության հետազոտմամբ։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հայտարարել է, որ անհրաժեշտ է, որ անկախ հոգեբույժների խումբ գա եւ  հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող նախարարին հետազոտեն։  «Քանի որ, եթե Թուրքիայի կարեւոր նախարարության ղեկին գտնվող անձը այս հոգեկան վիճակում է, ապա Ներքին գործերի նախարարությունը վտանգի տակ է»,–ասել է Իմամօղլուն։

Նշենք, որ Ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն Ստամբուլի քաղաքապետին մեղադրել էր ահաբեկչական կառույցներին աջակցելու  մեջ մեղադրվող ազգությամբ քրդերին աշխատանքի ընդունելու մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ