News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Մետաղների արդյունահանման ոլորտը հաճախ անվանել են հայկական արդյունաբերության լոկոմոտիվը, իսկ խոշորագույն ձեռնարկությունը՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ), եղել է առաջատարը։ Դրա համար կային օբյեկտիվ հիմքեր։ 90-ականների սկզբին ապրանքների արտահանման առաջատար տողերը զբաղեցրին վերոնշյալ ոլորտի հումքային ապրանքները։ Հայաստանի խոշորագույն հարկատուների ցանկը հաճախ գլխավորել է ԶՊՄԿ-ն (ըստ սույն տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքների՝ 2-րդ տեղը)։

Երկրի տնտեսության արդյունավետության տեսանկյունից շատ ավելի ձեռնտու է պատրաստի արտադրանքի, քան հումքի արտահանումը։ Վերջին տասնամյակում մեր ավանդական արտահանվող ապրանքին՝ կոնյակին, ավելացել է ծխախոտը, որը ծավալային առումով առաջատար դիրքեր է զբաղեցրել արտահանման մեջ։ Դրանով սակայն ամեն բան վերջացավ:

Թեթեւ արդյունաբերության ապրանքները, թեեւ արտահանման ծավալով «ամենախոշորների» ցուցակում են, սակայն դեռ չեն ընդգրկվել առաջին տասնյակում։ Եվ կարճաժամկետ հեռանկարում դրանք դժվար թե ներառվեն՝ չափազանց մեծ է այս վարկանիշի առաջատարների եւ աութսայդերի միջեւ ծավալների տարբերությունը։ Բացի այդ, կարի եւ տրիկոտաժային արտադրանքի մի մասը պատրաստված է պատրաստի արտադրանքի համար պատվիրատուի կողմից մատակարարված կիսաֆաբրիկատներից: 

Հանքարդյունաբերության ամենակարեւոր արտադրանքը պղնձի խտանյութն է։ Հունվար-հունիս ամիսների տվյալներով՝ Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի գրեթե մեկ երրորդը (31.6 տոկոս) բաժին է ընկել այս տեսակի հումքին։ Նշենք, որ այս վարկանիշում երկրորդ տեղը զբաղեցրած ծխախոտային արտադրանքի մասնաբաժինը մի քանի անգամ պակաս է` 7.5 տոկոս:

Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մետաղների արդյունահանումը նվազել է 1.1 տոկոսով։ Սակայն պղնձի (հետեւաբար դրա խտանյութի) համաշխարհային գների կտրուկ աճի պատճառով արդյունաբերության արտադրության ծավալի արժեքն աճել է ավելի քան 1.5 անգամ։ Սա այն հազվագյուտ դեպքն է, երբ արտադրության ֆիզիկական ծավալի կրճատումը կարելի է դրական որակել։ Սակայն այստեղ «դրականը» ավարտվում է։ Հումքի համաշխարհային գները համարվում են ավելի քիչ կայուն, քան պատրաստի ապրանքներինը եւ ենթակա են մեծ տատանումների։ Սա հստակ երեւում է ստորեւ ներկայացված գրաֆիկից:

Որոշ փորձագետների կարծիքով՝ հաջորդ տարվանից պղնձի համաշխարհային շուկայում հնարավոր է առաջարկի ավելցուկ։ Այս սցենարում պղնձի (հետեւաբար դրա խտանյութի) գները կնվազեն: Այդ ժամանակ արդյունաբերությունը կկանգնի լուրջ խնդիրների՝ եւ՛ պղնձի խտանյութի վաճառքի, եւ՛ դրա վաճառքից ստացվող եկամուտների հետ կապված։ Մնում է հուսալ, որ հոռետեսական կանխատեսումները չեն իրականանա։

Կոշտ «ստուգումների» արդյունքում խախտվել է կոմբինատի աշխատանքի սովորական ռիթմը, որն ազդել է հանքաքարի արդյունահանման վրա։ Հոկտեմբերին ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 60 տոկոսը ձեռք է բերել «Պրոմիշլեննայա կոմպանիա» ԲԸ-ն (ռուսական «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ի դուստր ձեռնարկություն): Դրանից անմիջապես հետո «Գեոպրոմայնինգ» ՍՊԸ-ի սեփականատերը բաժնետոմսերի մի մասը նվիրաբերեց ՀՀ կառավարությանը։ Սակայն, ինչպես պարզվեց, իրականում ԶՊՄԿ-ն ունի բաժնետերերի մի ամբողջ դիվիզիա։

Լուրջ խնդիրներ են առաջացել նաեւ Սոթքի ոսկու հանքավայրի համար, որը գտնվում է Ադրբեջանի հետ սահմանին։ Այս տարածքի նկատմամբ վերջինիս հավակնությունների պատճառով նույն «Գեոպրոմայնինգ» ընկերությունը անցյալ տարվա սեպտեմբերին ստիպված եղավ դադարեցնել հանքի շահագործումը։ Արդյունքում ընկերության աշխատակիցները զրկվեցին աշխատանքից, իսկ Հայաստանում ոսկի պարունակող հանքաքարի արդյունահանումը լուրջ վնաս կրեց։ Տարվա առաջին կեսին ոսկու (հիմնականում «Դորե» խառնուրդի) արտահանումը կրճատվել է 73.5 մլն դոլարով կամ 2.4 անգամ։ Ելնելով դրանից՝ Հայաստանի իշխանությունները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն հանքում աշխատանքը վերսկսելու համար։

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Մաքուր երկաթի գործարան»-ը ճգնաժամային վիճակում է․ Զանգեզուրի կոմբինատը դադարեցրել է մոլիբդենի մատակարարումը․ «Հետք»
«Մաքուր երկաթի գործարան» ԲԲԸ-ն Հայաստանի մոլիբդենի խտանյութ վերամշակող ձեռնարկություն է: Նա առաջինն է սկսել արտադրել ֆերոմոլիբդեն, արտադրում է...
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Ամենաշատ