News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը ուրբաթ օրը Օսլոյում տեղի ունեցած հանդիսավոր արարողության ժամանակ շնորհվել է «Նովայա գազետա»-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովին եւ ֆիլիպինցի լրագրող Մարիա Ռեսային, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրանք Նոբելյան մեդալ ու դիպլոմ են ստացել Նորվեգիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Բերիտ Ռեյս-Անդերսենի կողմից։ Հոկտեմբերին Նորվեգիայի Նոբելյան կոմիտեն հայտարարել է երկու լրագրողներին «խոսքի ազատության պաշտպանությանն ուղղված ջանքերի համար, որը ժողովրդավարության եւ կայուն խաղաղության նախապայման է» մրցանակ շնորհելու մասին։

Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Օսլոյում դեկտեմբերի 10-ին՝ Նոբելի մահվան օրը։ 

 Այս տարի Խաղաղության մրցանակին առաջադրվել է 234 անհատ եւ 95 կազմակերպություն, ընդհանուր առմամբ 329 թեկնածու։ Առայժմ ռեկորդը պատկանում է 2016 թվականին, երբ թեկնածուների թիվը 376 էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ