News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերությունից վերադարձած անձանց իրավական գործընթացների մեջ ներգրավելը, կարծում եմ, սխալ է։ Այս մասին դեկտեմբերի 10-ին քննարկման ժամանակ ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ ադրբեջանական գերությունից վերադարձած քաղաքացիները հոգեբանական այնպիսի վիճակում չեն, որ ներքաշվեն իրավական գործընթացների մեջ։

«Հաշվի առնելով այն, թե Ադրբեջանում ինչ խոշտանգումների են ենթարկվում գերիները, նրանք նախ պետք է  վերականգնվեն»,-ընդգծեց նա։ 

Անդրադառնալով Արցախի խնդիրներին՝ Ստեփանյանն ասաց, որ անվտանգության խնդիրը դեռեւս կապված է արցախցիների նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ պահվածքի հետ։

«Սոցիալական ամենասուր խնդիրը բնակարանային խնդիրն է։ Քանի դեռ այն լուծման փուլում է, մարդկանց պետք ժամանակավոր կացարան տրամադրել»,-հավելեց օմբուդսմենը։

Նա նշեց, որ Հայաստանում այժմ ապրում է 20 հազար արցախցի։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին ադրբեջանական գերություներից Հայաստան վերադարձված, այժմ արդեն՝ մեղադրյալի կարգավիճակ ունեցող զինծառայողներից Ն.Ե.-ին կալանավորելու վերաբերյալ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը դատարանը մերժել է:

Ավելի վաղ NEWS.am-ի հետ զրույցում ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Վարդան Թադեւոսյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 4-ին Հայաստան վերադարձված 10 գերիից 5-ին մեղադրանք է առաջադրվել, եւ որ նրանց կալանավորելու միջնորդություններ եբ ներկայացվել դատարան։

Զինծառայողներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ։

Նշենք, որ դեկտեմբերի 4-ին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանը Հայաստանին էր փոխանցել նոյեմբերի 16-ին ՀՀ արեւելյան սահմանագոտում տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինծառայողի։  Նոյեմբերի 23-ին Նիկոլ Փաշինյանը հրավիրված առցանց ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ կան հարուցված քրեական գործեր, եւ պետք է պարզվեն գերեվարման յուրաքանչյուր դեպքի հանգամանքները:    

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ