News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Չնայած այն հանգամանքին, որ Հին Եգիպտոսի դամբարանների մեծ մասը հայտնաբերվել կամ թալանվել են քսաներորդ դարի սկզբին, հնագետները մինչ օրս զարմանալի գտածոներ են հայտնաբերում: Հաճախ տեղեկատվության կորստի պատճառով մի քանի հազարամյակների ընթացքում ծագած հանելուկները կարող են լուծվել միայն ժամանակակից գիտության շնորհիվ, հաղորդել է Planet-today-ը։

Անսովոր գտածոն հայտնաբերվել է անցյալ տարի Դախշուրում՝ Նեղոսի արեւմտյան ափին գտնվող անապատում՝ Կահիրեից մոտ 40 կիլոմետր հեռավորության վրա գտնվող թագավորական նեկրոպոլիսում։ Դամբարանի ներսում հայտնաբերված արտեֆակտների եւ մասունքների շարքում հնագետները հայտնաբերել են սարկոֆագ, որն ի սկզբանե ենթադրվում էր, որ պատկանում է փարավոնի՝ հաշվի առնելով փաստը, որ այն տեղադրված էր բուրգի ներսում, քանի որ բրգաձեւ դամբարանները նախատեսված էին տիրակալների համար:

Հետազոտողները եգիպտագետ դոկտոր Յասմին Էլ-Շազլիի գլխավորությամբ հավաքել են փայտի բազմաթիվ կտորներ, որոնք ցրված էին հուղարկավորության խցում: Երբ «փազլը» հավաքվեց, պարզվեց, որ այն սարկոֆագի կափարիչ է՝ դեմքի տեսքով հարթաքանդակով։ «Սարկոֆագների վերին հատվածքները հաճախ ունեին այնպիսի հատկանիշներ, ինչպիսին դրանց տերերն էին», - մեկնաբանել է դոկտոր Շազլին:

Հետազոտողները գործի են անցել՝ լիովին վստահ լինելով, որ փարավոնի մումիան գտնվում է սարկոֆագում։ Սակայն պարզվել է, որ դա այդպես չէ։ Իրականում թագավորական դամբարանում անհայտ կնոջ մումիա է եղել։

Դամբարանում գտնվող սարկոֆագի կողքին հայտնաբերվել է սնդուկ՝ ծածկված հիերոգլիֆներով, որոնք, հետազոտողները հույս ունեին, որ կօգնեն ավելին իմանալ կնոջ անձի մասին:

Ցավոք, արձանագրության այն տեղը, որտեղ պետք է լիներ կնոջ անունը, գործնականում չի պահպանվել։ Սակայն հնագետները կարողացել են կարդալ, որ նա «թագավորի դուստրն է եղել»։ Սակայն մինչ այժմ առեղծված է մնում նրա անունը, ինչպես նաեւ պատճառը, թե ինչու է նա հուղարկավորվել թագավորական դամբարանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ