News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մոսկվայում կայացել է «3+3» տարածաշրջանային հարթակի շրջանակում առաջին հանդիպումը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։

Նշվում է, որ հանդիպումը կայացել է փոխարտգործնախարարներ Անդրեյ Ռուդենկոյի (Ռուսաստան), Վահե Գեւորգյանի (Հայաստան), Խալաֆ Խալաֆովի (Ադրբեջան), Սեդաթ Օնալի (Թուրքիա),  ինչպես նաեւ Իրանի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ալիռեզա Հագիգիանի համանախագահությամբ։ Վրաստանի ներկայացուցիչները, որոնք նույնպես հրավիրված էին, ձեռնպահ մնացին հանդիպմանը մասնակցելուց։

ՌԴ ԱԳՆ-ում նշել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները։

«Պայմանավորվածություն է ձեռք բերվել հարթակի աշխատանքը կենտրոնացնել բոլոր մասնակիցներին հետաքրքրող գործնական հարցերի վրա։ Դրանց թվում են՝ վստահության բարձրացում, առեւտրատնտեսական, տրանսպորտային, մշակութային եւ հումանիտար ոլորտներում փոխգործակցության, ընդհանուր մարտահրավերներին եւ սպառնալիքներին դիմակայելուն ուղղված միջոցառումներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, քննարկվել են հետագա քայլերն ու աշխատանքային ծրագրերը։

Հինգ երկրների ներկայացուցիչները նշել են, որ կցանկանային, որպեսզի Վրաստանը միանար հարթակի աշխատանքին, որի համար «դուռը» բաց է մնում։

Հիշեցնենք, որ Վրաստանը հրաժարվել էր մասնակցել տվյալ ձեւաչափին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ