News
Լրահոս
News
Երկուշաբթի
Դեկտեմբեր 04
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրների առաջնորդները հաստատել են 2022 թվականին միության միջազգային գործունեության հիմնական ուղղություններն ու մի շարք այլ փաստաթղթերը: Այդ մասին հաղորդվում է Կրեմլի կայքում Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի արդյունքում:

Կրեմլի ցանկում ներկայացվել է ընդհանուր առմամբ 18 փաստաթուղթ: Դրանցից են, բացի վերոնշյալներից, ԵԱՏՄ-ում փոխադրումները վերահսկելու համար նավիգացիոն պլոմբեր կիրառելու մասին համաձայնագիրը, աուդիտորական գործունեություն իրականացնելու մասին համաձայնագիրը, ապրանքափոխադրման ժամանակ, ըստ մաքսային տրանզիտի ընթացակարգի, մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակադեմփինգային, կոմպենսացիոն տուրքերը վճարելու պարտավորության կատարումն ապահովելու առանձնահատկությունների մասին համաձայնագիրը:

Հաստատվել է երկու արձանագրություն ԵԱՏՄ գործող պայմանագրերում փոփոխություններ կատարելու մասին, ինչպես նաեւ որոշում է կայացվել ժամանակավոր համաձայնագրին կից արձանագրություն ստորագրելու վերաբերյալ, որը հանգեցնում է ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի գոտու ձեւավորմանը:

Երկրների ղեկավարների որոշումների առանձին բլոկը վերաբերում է ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության կարգավիճակի մասին դրույթում փոփոխություններին՝ շինարարության ոլորտում ծառայությունների միասնական շուկայի գործառնման ապահովմանը, առկա գնահատող գործունեության պայմանների նկատմամբ համընդհանուր մոտեցումների հաստատմանը ծառայությունների միասնական շուկայի գործառնության շրջանակում:

Ընդունվել է 2020 թվականին Եվրասիական տնտեսական միության բյուջերի կատարողականի մասին հաշվետվությունը, հաստատվել է 2022 թվականի բյուջեն: Որոշում է կայացվել համատեղ միջոցառումների մասին, որոնք ուղղված են Ղրղզստանում պետական կառավարման հատվածի պարտքի մակարդակի կրճատմանը:

Բացի այդ, ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդները ստորագրել են երեք հանձնարարական նավիգացիոն պլոմբում առկա տեղեկատվությունը պաշտպանելուն ուղղված միասնական միջոցառումներ մշակելու համար աշխատանքային խումբ ստեղծելու մասին, ԵԱՏՄ շրջանակում  ծառայությունների առանձին հատվածները լիբերալիզացնելու ծրագրերի իրագործման մասին, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի հերթական նիստն անցկացնելու վայրի եւ օրվա շուրջ, որը, որոշման համաձայն, կկայանա հաջորդ տարվա ընթացքում ԵԱՏՄ-ում նախագահությունը ստանձնող երկրում՝ Ղրղզստանում, 2022 թվականին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ-ի հետ ներքին քննարկումներ կունենանք. Քերոբյանը` մեքենաների մաքսազերծման գների մասին
Նախարարն ընդգծեց` ԵԱՏՄ–ն հարթակ է, որտեղ տարբեր երկրներ ունեն հավասար ձայնի իրավունք, և այն խնդիրների դեպքում, որտեղ ՀՀ կառավարությունը…
ԵԱՏՄ մասնաբաժինը համաշխարհային տնտեսության մեջ բավականաչափ չի աճում. Մյասնիկովիչ
Կայացել է ԵՏՀ և ԵԱՏՄ Գործարար խորհրդի փոխգործակցության հարցերով խորհրդատվական խորհրդի ութերորդ նիստը…
Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների զրույցը կարող է հանգստացնել իրավիճակը. Մարկեդոնով
Միաժամանակ, զգացվում է, որ Երեւանը պատրաստ չէ (գոնե դեռ) հարաբերություններում խորացող անջրպետին...
ՀՀ-ն պետք է մասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին. Նախագահություն ենք ստանձնում. Ալեն Սիմոնյան
Մենք այդ կառույցի նախագահությունն ենք ստանձնում, տնտեսական առումով դա այս պահի դրությամբ մեր տնտեսական միջավայրն է...
ԵՏՀ խորհուրդը սահմանել է ԵԱՏՄ երկրներ 2024 թ-ի համար տավարի մսի անմաքս ներմուծման քվոտաները 
Սակագնային արտոնությունը կտարածվի միայն խոշոր եղջերավոր անասունի մսի վրա...
ԵԱՏՄ ապրանքների ներմուծման և արտահանման թույլտվությունները կարելի է ստանալ էլեկտրոնային եղանակով
Նախատեսվում է, որ փաստաթղթի որոշ նորմեր կկիրառվեն ըստ անդամ պետությունների պատրաստության աստիճանի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ