News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բիթքոյնի արժեքը կարող է գերազանցել 500 հազար դոլարը, քանի որ այդ թվային արժույթն ունի ցածր կորելյացիա ակտիվների մյուս դասերի հետ: Այդ մասին CNBC հեռուստաալիքին հայտարարել է ARK Invest ներդրումային ընկերության գործադիր տնօրեն Քեթի Վուդը:

Նրա կարծիքով՝ կրիպոարժույթի գինն ավելի քան տասն անգամ կբարձրանա՝ ի տարբերություն ընթացիկ արժեքի, երբ ներդրողների մեծամասնությունը ժամանակի ընթացքում կներդնի ակտիվում սեփական միջոցների շուրջ 5 տոկոսը: Հաշվի առնելով ակտիվի ցածր կորելյացիան՝ այդ փաստը կարող է ներգրավել խոշոր ներդրողներին:

2021 թվականի դեկտեմբերին հանրային ընկերությունների շրջանում բիթքոյնի խոշորագույն սեփականատերը համարվում էր Microstrategy ծրագրային ապահովման հեղինակը: Ընկերությունը կուտակել է ավելի քան 6 միլիարդ արժեքով 122,5 հազար բիթքոյն (հաշվի առնելով փոխարժեքը դեկտեմբերի 10-ի դրությամբ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ