News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելի նախկին վարչապետ Բինյամին Նեթանյահուն արձագանքել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իր հասցեին ասված վիրավորական խոսքերին, հայտնել է Մաարիվ պարբերականը՝ հղում անելով քաղաքական գործչի գրասենյակին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Կառավարության նախկին ղեկավար Բինյամին Նեթանյահուն բարձր է գնահատում նախագահ Դոնալդ Թրամփի գործունեությունը՝ ի շահ Իսրայելի եւ դրա անվտանգությանը»,-թերթը ներկայացնում է «Լիկուդ» կուսացկության առաջնորդի մամուլի ծառայության հայտարարությունը:

Հայտարարության մեջ նշվում է, որ Նեթանյահուն նաեւ բարձր է գնահատում Իսրայելի ու ԱՄՆ-ի միջեւ միության կարեւորությունը, ուստի նրա համար կարեւոր էր շնորհավորել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն անհարգալից է արտահայտվել Իսրայելի նախկին վարչապետ Բինյամին Նեթանյահուի հասցեին ու հայտարարել, որ չի շփվել նրա հետ այն օրից, երբ վերջինս շնորհավորել է Ջո Բայդենին Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո: Axios պարբերականին տված հարցազրույցում Թրամփն ասել է, որ Նեթանյահուն՝ «մարդը, որի համար ես արել եմ ավելին, քան ցանկացած այլ մեկի համար, որի հետ ես գործ եմ ունեցել, կարող էր նաեւ լռել»: «Այդ օրվանից ես չեմ խոսել նրա հետ, չեմ էլ ցանկանում...»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ