News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի իշխանությունները ջրհեղեղների վտանգի պատճառով երկրի հյուսիս-արեւմուտքում գտնվող երկու դեպարտամենտներում վտանգի կարմիր՝ ամենաբարձր մակարդակ են հայտարարել։ Այս մասին ասվում է Meteo France ազգային օդերեւութաբանական ծառայության կայքում ուրբաթ հրապարակված հաղորդագրության մեջ։

Խոսքը Ատլանտյան Պիրենեյներ եւ Լանդերի դեպարտամենտների մասին է, հայտնել է ՏԱՍՍ-ը։

Meteo France-ի տվյալներով՝ երկրի ինը դեպարտամենտներում եւ Անդորրայում վտանգի դեղին մակարդակ է հայտարարվել՝ կապված անձրեւների, ջրհեղեղների, ձյան տեղումների, մերկասառույցի, ինչպես նաեւ լեռնային շրջաններում ձնահոսքի հետ։

BFM հեռուստաալիքի փոխանցմամբ՝ իշխանությունները դիտարկում են հեղեղված տարածքներից բնակիչներին տարհանելու հնարավորությունը։ Ջրհեղեղները հանգեցնում են էլեկտրամատակարարման եւ երթեւեկության ընդհատումների։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ