News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն անհանգստացած է Հունաստանի տարածքում ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի զինվորների կենտրոնացման, Հունաստանի Ալեքսանդրապոլիս նավահանգստով դաշինքի ռազմական տեխնիկայի տեղափոխման  կապակցությամբ։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հունական Antenna հեռուստաալիքին տված անգլերեն հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Զրույցը տեղի է ունեցել դեկտեմբերի 8-ին Սոչիում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպման նախօրեին։ Հարցազրույցի առաջին հատվածները եթեր են հեռարձակվել չորեքշաբթի երեկոյան, այն ամբողջությամբ ցուցադրվել է շաբաթ երեկոյան «Հատուկ ռեպորտաժ» հաղորդաշարով։

Հարցին, թե ինչն է անհանգստացնում Մոսկվային Հունաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ պաշտպանական համագործակցության նորացված համաձայնագրի առնչությամբ, խոսնակը պատասխանել է. «Խնդիրը շատ պարզ է։ Ավելի ու ավելի շատ ՆԱՏՕ-ի եւ ԱՄՆ-ի զինվորներ են կենտրոնանում ձեր տարածքում: Դուք հարյուրավոր, հազարավոր զինտեխնիկա եք տեղափոխում Ալեքսանդրապոլիով եւ այլն։ Դուք ՆԱՏՕ-ի համար նոր բազաներ եք բացում, իսկ ՆԱՏՕ-ն մեզ թշնամի է անվանում։ Եւ ՆԱՏՕ-ն ձեւակերպում է դաշինքի հիմնական նպատակը՝ Ռուսաստանի զսպումը։ Սա մեզ անհանգստացնում է, դուք պետք է մեզ հասկանաք»։

Լրագրողի դիտարկմանը, թե Հունաստանը նույնքան անհանգստացած է Ռուսաստանի կողմից Թուրքիային մատակարարած «Ս-400» զենիթահրթիռային համակարգերի կապակցությամբ, Պեսկովը պատասխանել է, որ «Ս-400»-ը պաշտպանական համակարգ է, եւ այն, ինչ տեղափոխվում է Ալեքսանդրապոլիսով, պաշտպանական տեխնիկա չէ։ «Մամուլի խոսնակը կարծիք է հայտնել, որ Հունաստանը երբեք թշնամական չի լինի Ռուսաստանի նկատմամբ։ «Սակայն Հունաստանը կապված է ՆԱՏՕ-ի անդամակցությունից բխող պարտավորություններով։ Սա մեզ համար ՆԱՏՕ-ի հետ խնդիր է, քանի որ ՆԱՏՕ-ն ավելի է մոտենում մեր սահմաններին: Մենք, ինչպես մենք ենք հասկանում, բավականին թշնամական ընդլայնում ենք տեսնում դեպի մեր սահմանները` Ուկրաինայի կողմը»,- ասաց նա։

Հարցին, թե ինչպես, ըստ նրա, որ Հունաստանը կարձագանքի, եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ Ուկրաինայի պատճառով, խոսնակն ասել է, որ Ռուսաստանը Հունաստանին որպես գործընկեր երկրի, բարեկամ երկրի է վերաբերվում եւ կցանկանար շարունակել այդպես վերաբերվել։ Հարցին` արդյոք Մոսկվան ակնկալում է, որ Հունաստանը կթողնի ԵՄ ուղին, Պեսկովը պատասխանել է, որ «Հունաստանն ինքնիշխան երկիր է, եւ Հունաստանն իրավունք ունի ինքնիշխան որոշումներ կայացնելու»։ Հարցին` «կա արդյոք մի աշխարհ, որտեղ ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը կլինեն ոչ թե հակառակորդներ, այլ գործընկերներ», Պեսկովը պատասխանել է. «Հաշվի առնելով մեր երկկողմ հարաբերությունների ներկայիս վիճակը, դա դժվար թե պատկերացնել»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ