News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսական We Can Fly ստարտափը Երկրի մթնոլորտը ածխաթթու գազից (CO2) մաքրելու տեխնոլոգիա է մշակել եւ մտադիր է դրանով հաղթել Իլոն Մասկի կազմակերպած մրցույթում։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում։

«We Can Fly» համայնքն առաջարկել է լուծել գլոբալ տաքացման խնդիրը կանաչ միկրոջրիմուռների օգնությամբ, որոնց հետազոտությունն իրականացվել է դեռեւս Խորհրդային Միությունում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ մշակողների՝ իրենց նախագիծը կքննվի Xprize Carbon Removal միջազգային մրցույթում, որն անցկացվում է Իլոն Մասկի հիմնադրամի եւ Xprize հիմնադրամի կողմից։

«Just Air ածխաթթու գազի կենսաբանական յուրացման եւ օգտագործման տեխնոլոգիան հիմնված է կանաչ միաբջիջ Micractinium միկրոջրիմուռի եզակի շտամի վրա»,- պարզաբանել են մամուլի ծառայությունում։

Ընկերությունում նշել են, որ տեխնոլոգիան կարող է օգտագործվել նաեւ հեռավոր տիեզերքի յուրացման մեջ։ «Նման օրգանիզմները տիեզերագնացության մեջ ուսումնասիրվել են դեռեւս Կորոլյովի ժամանակներից՝ մեկուսացված կենսոլորտներ ստեղծելու համար, որոնք անհրաժեշտ կլինեն դեպի հեռավոր տիեզերք թռիչքների եւ մոլորակային բազաների ստեղծման համար»,- ընդգծել են մշակողները։

«Մենք հրավիրում ենք համագործակցության թիմերի եւ ստարտափների, որոնք հետաքրքրված էին միկրոջրիմուռների եւ դրանց կիրառման վերաբերյալ իրենց նախագծերի մշակմամբ: Մեր վերջնական նպատակն է զարգացնել տեխնոլոգիան Երկրի վրա, այն հասցնել տիեզերքում օգտագործելու համար հարմար մակարդակի: Միայն կենսաբանական կյանքի պահպանման համակարգերը թույլ կտան մարդուն դուրս գալ Երկրի ուղեծրից, բազաներ կառուցել Լուսնի եւ Մարսի վրա եւ նույնիսկ` յուրացնել աստերոիդները», - ասում է We Can Fly-ի հիմնադիր, տիեզերական ինժեներ Ալեքսանդր Շաենկոն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ