News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Սինգապուրի առողջապահության նախարարությունը հաստատել է Pfizer-BioNTech-ի պատվաստանյութով 5-ից 11 տարեկան երեխաների պատվաստումը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով The Straits Times թերթը։

«COVID-19-ի տարածման դեմ պայքարի միջգերատեսչական խումբը հաստատել է պատվաստումների փորձագիտական ​​հանձնաժողովի առաջարկությունները՝ այս տարիքային խմբի երեխաների իմունիզացիայի համար դեղամիջոց ընդունելու վերաբերյալ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Ակնկալվում է, որ պատվաստումները կսկսվեն ամսվա վերջին։

Փորձագետները կարծում են, որ «առավելությունները գերազանցում են երեխաների համար վտանգները, հատկապես` վիրուսի շարունակական տեղական փոխանցման եւ օմիկրոն շտամի առաջացման ֆոնին»,- նշել են առողջապահության նախարարությունում:

Նախարարությունից պարզաբանել են, որ պատվաստումները կիրականացվեն առաջին եւ երկրորդ պատվաստումների միջեւ 21 օր ընդմիջումով։

Մինչ օրս Սինգապուրի բոլոր բնակիչների 87 տոկոսն է լիովին պատվաստվել, կամ նրանց 96 տոկոսը, ովքեր տարիքային կամ առողջական պատճառներով կարող են պատվաստվել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ