News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը 200 միլիոն դոլարի ռազմական օգնության փաթեթ է պատրաստել Ուկրաինային, սակայն կանգնեցրել է դրա մատակարարումը` չնայած Կիեւի բազմաթիվ կոչերին: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով NBC հեռուստաալիքը։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը ցանկանում է հետաձգել օգնության ուղարկումը, որպեսզի փորձի դիվանագիտական ​​ճանապարհով նվազեցնել լարվածությունն Ուկրաինայի հետ կապված իրավիճակի շուրջ։ Աղբյուրներից մեկի համաձայն՝ ռազմական օգնության փաթեթի հաստատման փաստաթուղթը «նախագահի արդեն երեք-չորս շաբաթ »։

Ընդ որում, լարվածության աճի դեպքում ամերիկյան իշխանությունները դիտարկում են Ուկրաինային ռազմական աջակցության ծավալների զգալի ավելացումը։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, օգնության փաթեթի կազմը դեռեւս պարզ չէ, սակայն Կիեւը կոչ է արել ամերիկյան իշխանություններին իրենց հակահրթիռային եւ հակատանկային հրթիռներ, էլեկտրոնային ճնշման համակարգեր, ռադարներ, զինամթերք եւ բժշկական պարագաներ ուղարկել։ Սպիտակ տունը, Պետդեպարտամենտը եւ Պենտագոնը դեռ չեն արձագանքել այս տեղեկությունը հաստատելու ՏԱՍՍ-ի խնդրանքին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ