News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի նախագահի թեկնածու Էրիկ Զեմուրն առաջին նախընտրական այցով կժամանի Հայաստան, հայտնում է REGNUM լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով BFM TV-ն։

Էրիկ Զեմուրը, որպես նախագահի թեկնածու, իր առաջին արտասահմանյան այցի համար ընտրել է Հայաստանը՝ «Ֆրանսիայի վաղեմի բարեկամին»։ Այցը տեղի կունենա 2021 թվականի դեկտեմբերի 11-ից 14-ը։

Ֆրանսիայի նախագահի մեկ այլ թեկնածու՝ Վալերի Պեկրեսը, նույնպես պետք է Հայաստան այցելի Սուրբ Ծննդից առաջ։

Ֆրանսիական BVA հետազոտական ​​խմբի հարցման համաձայն՝ հանրապետական ​​թեկնածու Վալերի Պեկրեսը կհավաքի ձայների 17 տոկոսը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ