News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Փարիզն ու Աթենքը պայմանագիր են կնքել Ֆրանսիայում Հունաստանի ռազմածովային ուժերի համար երեք եռակայմ հետախուզանավի կառուցման համար, հայտնում է «Ինտերֆաքս»-ը` վկայակոչելով Le Figaro թերթը։

Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է, որ Հունաստանի հետ պայմանագիրը «նոր է ստորագրվել»։ Կողմերը հետախուզանավերի վերաբերյալ նախնական համաձայնության էին եկել դեռ 2021 թվականի սեպտեմբերին։

Պայմանագրով երեք Belharra հետախուզանավի կառուցում է նախատեսվում Naval Group-ի կողմից։ Դրանք նախատեսվում է Հունաստանի ռազմածովային ուժերին փոխանցել 2025-2026 թվականներին։ Բացի այդ, պայմանագիրը նախատեսում է ապագայում չորրորդ հետախուզանավի կառուցման հնարավորությունը։

Ֆրանսիական լրատվամիջոցներն ուշադիր հետեւում էին գործարքին, քանի որ այս շաբաթվա սկզբին Հունաստանին հետախուզանավեր մատակարարելու պատրաստակամություն էր հայտնել ԱՄՆ-ն:

Եթե ​​Աթենքը համաձայներ ԱՄՆ առաջարկին, ապա սա կլիներ երկրորդ նման միջադեպը Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի միջեւ. 2021 թվականի աշնանն Ավստրալիան չեղյալ հայտարարեց Ավստրալիայի նավատորմի համար սուզանավերի կառուցման համար Փարիզի հետ արդեն կնքված խոշոր պայմանագիրը։ Փոխարենը Կանբերան նախընտրեց պայմանագիր կնքել Միացյալ Նահանգների հետ: Դա լուրջ վատթարացում առաջացրեց Փարիզի եւ Վաշինգտոնի հարաբերություններում։ Ֆրանսիական կողմը կարծում է, որ ԱՄՆ-ն, որը նույնիսկ նախապես չի տեղեկացրել Ավստրալիայի հետ կապված իր ծրագրերի մասին, իրեն դաշնակցի պես չի պահել։

ԱՄՆ-ն նախօրեին կանաչ լույս տվեց Հունաստանին չորս հետախուզանավի հնարավոր վաճառքի համար։ Սակայն այս անգամ Վաշինգտոնն իր քայլի մասին նախապես տեղեկացրել էր ֆրանսիական կողմին եւ հավելել, որ գործնականում չի պնդի, որպեսզի Աթենքը հրաժարվի ֆրանսիական առաջարկից՝ հօգուտ ամերիկյանի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ