News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հանրապետության տարածքում` դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը և առավոտյան ժամերին լեռնային և նախալեռնային գոտիներում ճանապարհները կպատվեն մերկասառույցով, Արարատյան դաշտում առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում դեկտեմբերի 11-ի ցերեկը, 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Առավոտյան ժամերին հնարավոր է մառախուղ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի -2 -4, վաղը ցերեկը՝ + 6 +8։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ -10 -14, ցերեկը՝ +1 +5,

Կոտայքի լեռներում գիշերը՝ -4 -8, ցերեկը՝ +2 +6,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ -2-5, ցերեկը՝ +6 +9,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ -4 -10, ցերեկը՝ +2 +6,

Լոռիում գիշերը՝ -3 -6, ցերեկը՝ +4 +7,

Տավուշում գիշերը՝ -3+2, ցերեկը՝ +5 +10,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -6 -11, ցերեկը՝ 0 +4,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ -1-5, ցերեկը՝ +5 +8,

Արարատում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +6+9,

Արմավիրում գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +6 +9,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -5 -10, ցերեկը՝ +3 +6,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -2-4, ցերեկը՝ +6 +9,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +1 +4, ցերեկը՝ +10 +14,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -2-7, ցերեկը՝ +4 +9,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +10 +13։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ