News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ղրիմի պատվիրակությունը Անկարա է ժամանել՝ թուրք հանրությանը տեղեկացնելու ՌԴ-ի հետ Ղրիմի վերամիավորումից հետո Ղրիմի թաթարների վիճակի մասին, հայտարարել է պատվիրակության ներկայացուցիչ, Ղրիմի Հանրապետության ՌԴ նախագահին առընթեր մշտական ներկայացուցչի տեղակալ Միխայիլ Սոլոմենցեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Ղրիմից մեծ պատվիրակությունը այցով Թուրքիայում է գտնվում։ Դրա կազմում 40 մարդ կա՝ հասարակական եւ մշակութային կազմակերպությունների, գիտական հանրության ներկայացուցիչներ, լրագրողներ։ Շաբաթ օրը Անկարայում տեղի է ունեցել Ղրիմի թաթարների կազմակերպությունների մշակութային եւ հումանիտար կապերի ֆորումը Թուրքիայի հայրենակիցների հետ։

«Թուրքիայում Ղրիմի թաթարների մշակույթի մեր օրերը բացառապես մարդասիրական բնույթ են կրում: Մենք քաղաքականությամբ չենք զբաղվում, այլ փորձում ենք պատմել, թե հիմա ինչ է կատարվում Ղրիմում թաթարների հետ։ Դրա զարգացումն ակնհայտ է բոլոր ոլորտներում՝ արվեստ, մշակույթ, գիտություն։ Մենք ցանկանում ենք այս մասին պատմել Թուրքիայում Ղրիմի թաթարների ներկայացուցիչներին, քանի որ, ցավոք, այստեղ շատ քչերը գիտեն, թե իրականում ինչ է կատարվում Ղրիմում»,- ռուս լրագրողներին ասել է պատվիրակության ներկայացուցիչը։

«Ղրիմում այդքան մզկիթներ, մշակույթի, արվեստի օբյեկտներ չեն կառուցվել, որքան վերջին յոթ տարում: Ոչ ԽՍՀՄ-ի օրոք, ոչ էլ առավել եւս՝ Ուկրաինայի օրոք, երբ ընդհանրապես քիչ բան էր արվում։ Մենք գիտենք, որ մարդիկ չեն կարողացել բնակարան ստանալ, մզկիթներ չեն կառուցվել, Ղրիմի թաթարերենը պետական լեզու չի եղել, իսկ հիմա այդ ամենը կա։ Սա պետք է իմանալ եւ հասցնել մարդկանց։ Որքան շատ նրանք իմանան, այնքան ավելի շատ կփոխվի վերաբերմունքը»,- ասել է Սոլոմենցեւը:

Նա նշել է, որ Ղրիմի պատվիրակության կազմում են գիտության, մշակույթի, արվեստի գործիչներ, գիտնականներ, հասարակական գործիչներ։

«Ուզում ենք ասել՝ Ղրիմի թաթարները Թուրքիայում մեր «հին նոր» հայրենակիցներն են։ Մենք շփվում ենք աշխարհի բոլոր հայրենակիցների հետ, եւ դրանք ոչ միայն Ղրիմի թաթարներն են, այլ նաեւ ուկրաինացիները, հույները, հայերը, ովքեր ապրում են բազմազգ Ղրիմում։ «Թուրքիայում Ղրիմի թաթարների շատ մեծ սփյուռք կա, մենք կշարունակենք նրանց պատմել, թե ինչ է կատարվում, եւ թուրքական իշխանությունների հետ համաձայնեցված՝ մշակութային միջոցառումներ կանցկացնենք»,- ասել է Սոլոմենցեւը։

Նրա խոսքով, համաշխարհային հանրությունը Ղրիմի վերամիավորումը Ռուսաստանի Դաշնության հետ պետք է որպես գոյություն ունեցող փաստ ճանաչի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ