News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 21
Տեսնել լրահոսը

AnTuTu հայտնի բենչմարկի ներկայացուցիչներն անվանել են հինգերորդ սերնդի iPad Pro-ն՝ որպես ամենահզոր բջջային սարք Apple-ից, հաղորդվում է ծառայության կայքում, տեղեկացնում է Լենտա.Ռու-ն:

Նոյեմբերին թեստերի արդյունքների համաձայն՝ M1, 8 գիգաբայթ օպերատիվ ու 256 գիգաբայթ ներկառուցված հիշողությամբ, ինչպես նաեւ 12,9-դյույմանոց դիսփլեյով հինգերորդ սերնդի iPad Pro-ն համարվել է Apple-ի ամենահզոր դեվայսը: Սարքը հավաքել է 1,2 միլիոն միավոր: Թոփ 3-ում են նաեւ հինգերորդ սերնդի iPad Pro-ն 11 դյույմով ու երրորդ սերնդի iPad Pro-ն 12,9 դյույմով:

Ամենահզոր սմարթֆոնը iPhone 13 Pro Max ակտուալ ֆլագմանն է, որն ունի A15 Bionic չիպ, 6 գիգաբայթ օպերատիվ ու 1 տերաբայթ ներկառուցված հիշողություն: Հեռախոսը ստացել է 842 հազար միավոր եւ հայտնվել ընդհանուր վարկանշի չորրորդ հորիզոնականում, որին հաջորդում է iPhone 13 Pro-ն ու iPhone 13-ը:

AnTuTu-ի ներկայացուցիչները նշել են, որ առաջին երկու հորիզոնականները զբաղեցրած պլանշետներն աշխատում են M1 պրոցեսորի հիման վրա: Լավագույն տասնյակում ամենահզոր չիպը A15 Bionic-ն է, որն ունեն վարկանշային աղյուսակում չորս դեվայսները: Հեղինակները համարում են, որ դեկտեմբերին լավագույն շարքերում հազիվ թե հայտնվեն նոր առաջնորդներ եւ տեղի ունենան փոփոխություններ, քանի որ Apple-ը չի թողարկելու նոր գաջեթներ մինչեւ տարեվերջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ