News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 02
Տեսնել լրահոսը

Մի կողմից հայտարարում ես, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է,իսկ մյուս կողմից մասնակցում ես Բայդենի հակառուսական ու հակաչինական պրոյեկտին։

Մարդ ինչքա՞ն պետք է քաղաքականապես «բոբիկ» լինի,որ չհասկանա այս ամենից բխող վտանգները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Ինչպես 100 տարի առաջ ,այնպես էլ հիմա ամբողջությամբ չենք գիտակցում աշխարհաքաղաքական փոփոխությունների էությունը։

Մեծ տերությունների սպասվող հակամարտության մեջ դու պետք է կողմնորոշվես։

Մի կողմից հայտարարում ես, որ Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է,իսկ մյուս կողմից մասնակցում ես Բայդենի հակառուսական ու հակաչինական պրոյեկտին։

Մարդ ինչքա՞ն պետք է քաղաքականապես «բոբիկ» լինի,որ չհասկանա այս ամենից բխող վտանգները։

Հայաստանի ե՜ւ իշխանությունը ,ե՜ւ էլիտաները պետք է կողմնորոշվեն,թե որտե՞ղ է Հայաստանի տեղն ու դերը։

Չի կարելի քո անվտագության ապահովումը վստահել մեկ բեւեռի,բայց խաղեր տալ Արեւմուտքի հետ՝ընդդեմ քո իսկ դաշնակցի։

Անհնար է առավոտյան եւ ցերեկը ռուսների հետ դաշնակցել,երեկոյան ՝ չինացիների,իսկ գիշերը՝ «անկողինը կիսել» ամերիկացիների հետ։

Ասել եւ ասում եմ՝ բոլոր խնդիրներով հանդերձ՝ Հայաստանը պետք է ոչ միայն մնա Ռուսաստանի դաշնակիցը,այլ պետք է խորացնի դաշնակցությունը Ռուսաստանի հետ։

Դա է պահանջում մեր պետական շահը։

Իսկ բոլոր նրանք, ովքեր դեմ են այս բանաձեւին ակամայից կողմ են թուրքերի հետ մերձեցմանը բոլոր առումներով։

Ակնհայտ փաստ է՝ Արեւմուտքի նավերի չեն կարող բարձրանալ Հայաստանի լեռները»,- գրել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ