News
Լրահոս
News
Ուրբաթ
Փետրվար 23
Տեսնել լրահոսը

Ստում ես, քաղաքացի Փաշինյան, ինչպես քո պաշտոնավարման բոլոր տարիներին: Քեզ պետք չեն պետական ինստիտուտները: Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

«Նիկոլն ու ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏՆԵՐԸ

Երեկվանից մտածում եմ` ի՞նչ ձևաչափով անդրադառնամ Պետական Ինստիտուտների կայացման մասին` տիեզերական ստախոս դատարկաբանի գրառմանը, ինչի մասին տեղեկացնում է մամուլը:

Որոշեցի առայժմ էս գրառումով.

2019 թ. Ապրիլին ներկայացրել եմ մասնագետների խմբի կողմից պատրաստած, ՀՀ Քաղաքացիական Ավիացիայի զարգացման Հայեցակարգը: Որտեղ կետ առ կետ նշված է Կառավարության դիրքորոշումից մինչ լիակատար իրագործումը` ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏՆԵՐԻ ՁևԱՎՈՐՈւՄՈՎ, անելիքներով, ձևերով, տեղական և միջազգային օրենքներով... Ավիացիոն Համակարգի ՍՏԵՂԾՈւՄՆ Ու ԿԱՌԱՎԱՐՈւՄԸ:

ՊԵՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈւՏԻ ստեղծման հայեցակարգը,ինչպես նաև տեղական` մասամբ պետական ավիաընկերության կազմակերպման նախագիծը, 8-12 նորագույն A-220 օդանավերով, արտադրողի հետ համաձայնեցրած պայմանագրով, շահագործման շուկայով, ամեն ուղևորի հաշվարկով, ներդրումների աղբյուրներով, շահույթով ու զարգացման ծրագրերով.... տորպեդահարվեցին հօգուտ «լոքԱստ» (ըստ ավիացիայի «հրաշքի» փՌանոնսի) ընկերություններ հրավերի:

ՍՏՈւՄ ԵՍ, քաղաքացի Փաշինյան, ինչպես քո պաշտոնավարման բոլոր տարիներին:

Քեզ պետք չեն պետական ինստիտուտները:

Քեզ պետք է քաոսը:

Որովհետև դեղին մամուլի ու երկրի կառավարման մեջ տարբերությունը հասկանալը քո ինտելեկտից վեր է:

Դու չե՛ս եկել պետական ինստիտուտներ ստեղծելու կամ կարգի բերելու:

Քո նպատակը ոչ թե Պետական Ինստիտուտների ՍՏԵՂԾՈւՄՆ է, այլ եղածն ավերելն ու ոչնչացնելը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ