News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Դեկտեմբերի 6-ից 12-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 347 դեպք, որից 151-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 63 հրդեհի, 1 պայթյունի, 5 ինքնասպանության փորձի դեպք, 72 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 149 կենցաղային կանչ. տուժել է 98 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել է 16 մահ: Այս մասին հաղորդում է ԱԻՆ-ը:

Արձանագրվել է թունավորման 4 դեպք:

Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված գրանցվել է տրանսպորտային միջոցների արգելափակման 7 դեպք: Փրկարարներն օգնություն են ցուցաբերել 16 քաղաքացու և անվտանգ տարածք տեղափոխել ավտոճանապարհներին արգելափակված 9 տրանսպորտային միջոց:

ՀՀ ԱԻ նախարարությունը հորդորում է թե՛ կենցաղում, թե՛ ճանապարհներին լինել զգոն և խստորեն պահպանել անվտանգության կանոնները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր դեպքերով 25 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, 10 անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների…
Ասկերանի քաղաքապետ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը
Դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ. Մարիկյանի, քննիչի միջնորդությունը...
«Վերջին զանգ». Ժամը 14.00-ի դրությամբ, հատուկ տարածքներ է տեղափոխվել 42 ավտոմեքենա, որոնց ղեկին եղել են անչափահասներ
Ժամը 14.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել...
Արծվիկ Մինասյանի որդու տունը հրդեհվել է
Հրդեհից տուժածներ չկան, և այլ մանրամասներ չհաղորդեց․․․
Արագածոտնում վթարից տուժածներից երկուսը հիվանդանոցում մահացել են․ նոր մանրամասներ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
Ասկերանի քաղաքապետն իբր 5 մլն դրամի վնաս է հասցրել Արցախին. քաղաքապետի ազգականը մանրամասնում է
Սա աննախադեպ է, երեւի պատմության մեջ կգրանցվի առաջին նման դեպքը, երբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ