News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ում ապօրինի ծառահատումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ իրականացված քննչական և դատավարական այլ անհրաժեշտ գործողությունների արդյունքում պարզվել է, որ Մարց բնակավայրի երկու բնակիչներ՝ 2018 թվականից «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության Թումանյանի անտառտնտեսությունում զբաղեցնելով անտառապահի և անտառապետի պաշտոններ, ծառայության նկատմամբ դրսևորել են անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք, որի արդյունքում 2020թ. ապրիլի 21-ից օգոստոսի 7-ն ընկած ժամանակահատվածում հնարավոր է դարձել  կազմակերպության «Երգեն հողերի գլուխ» կոչվող հանդամասում ապօրինի հատել 32 հատ տարբեր տեսակի ծառեր՝ պետությանը պատճառելով 3.273.000 ՀՀ դրամի վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ անտառապահին և անտառապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասերով:

Հիշյալ անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ապօրինի ծառահատում իրականացրած անձի (անձանց) մասով քրեական գործի վարույթը կասեցվել է՝ որպես մեղադրյալ ներգրավելու անձը հայտնի չլինելու հիմքով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում 8-ամյա երեխան 2-րդ հարկի պատուհանից ցած է ընկել․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության...
Ժամը 16:00-ի դրությամբ, ոստիկանության հատուկ տարածքներ են տեղափոխվել 72 մեքենա, որոնց ղեկին եղել են անչափահասներ
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով…
Անձը, փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ, առերևույթ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն է կատարել. ՔԿ
2024 թվականի մայիսի 22-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ից ստացված հաղորդման առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության...
Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր դեպքերով 25 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, 10 անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների…
Ասկերանի քաղաքապետ Շամիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը
Դատարանը, նախագահությամբ դատավոր Ռ. Մարիկյանի, քննիչի միջնորդությունը...
«Վերջին զանգ». Ժամը 14.00-ի դրությամբ, հատուկ տարածքներ է տեղափոխվել 42 ավտոմեքենա, որոնց ղեկին եղել են անչափահասներ
Ժամը 14.00-ի դրությամբ անչափահասների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար և միջադեպեր չեն արձանագրվել...
Ամենաշատ