News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Թուրքական լիրան հերթական անգամ արժեզրկման հակառեկորդ է սահմանել՝ մեկ դոլարի փոխարժեքն անցել է 14 լիրայից: Ինչպես վկայում են երկուշաբթի սկսված աճուրդները արժույթի բորսայում, ներկա պահին փոխարժեքը տատանվում է 14,5-14,8-ի սահմաններում։

Անցած շաբաթ բորսան հանգստյան օրերից առաջ փակվել էր մեկ լիրան 13,85 դոլար փոխարժեքով։ Դրանից առաջ Թուրքիայի Կենտրոնական բանկը իրականացրել էր հերթական արժութային ինտերվենցիան, երբ լիրան սկսել էր իջնել մինչեւ մեկ դոլարը 13,95-ի եւ սպառնում էր այդ շեմը հասցնել 14-ի։ Բայց դա չօգնեց արգելակել ազգային արժույթի անկումը։ Վերջին 10 օրում ԿԲ-ն երեք անգամ դոլար է բաց թողել, բայց դա չի կոտրել լիրայի արժեզրկման թրենդը։

Ինչպես նշում է NTV հեռուստաալիքը, ներկայիս փոփոխականությունը կարող է կապված լինել ներդրողների եւ բրոքերների՝ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում, ինչպես նաեւ Ռուսաստանում եւ Ճապոնիայում հաշվեդրույքների փոփոխման սպասելիքների հետ, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Ընթացիկ տարվա սկզբից թուրքական լիրան էժանացել է մոտ երկու անգամ դոլարի եւ եվրոյի հանդեպ, ինչը նրա արժեքի ամենամեծ անկումներից մեկն է դարձել վերջին տարիներին։ Հունվարին ամերիկյան մեկ դոլարը վաճառվում էր մոտ 7,3 լիրայով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ