News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 19
Տեսնել լրահոսը

Ամերիկացիների ավելի քան երկու երրորդը (69%) դժգոհ է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ գնաճին հակազդելու ջանքերից։ Այս մասին են վկայում ABC հեռուստաընկերության կողմից կիրակի երեկոյան հրապարակված հասարակական կարծիքի հարցման արդյունքները։

Հետազոտության համաձայն՝ Հանրապետական ​​կուսակցության կողմնակիցների 94%-ը, անկախ ընտրողների 71%-ը եւ դեմոկրատների օգտին քվեարկողների կեսից ավելին (54%) դժգոհ են գնաճի դեմ պայքարելու պետության ղեկավարի ջանքերից։ ԱՄՆ բնակիչների միայն 28%-ն է դրական գնահատական ​​տվել այս ուղղությամբ Բայդենի գործողություններին։

ԱՄՆ-ում տարեկան գնաճը 2021 թվականի նոյեմբերին արագացել է մինչեւ 6,8%՝ հոկտեմբերի 6,2%-ի դիմաց։ Ամսվա կտրվածքով սպառողական գներն աճել են 0,8%-ով։ Այս մասին վկայում են ԱՄՆ Աշխատանքի նախարարության կողմից անցյալ շաբաթվա վերջին ներկայացված տվյալները։ 

Ըստ ուսումնասիրության հեղինակների գնահատականի՝ Բայդենին միայն որոշ չափով է հաջողվել պանդեմիայի դեմ պայքարել․ հարցվածների 53%-ը դրական է գնահատել նրա աշխատանքն այս ոլորտում։

Հարցումը, որին մասնակցել է 524 ամերիկացի, անցկացվել է դեկտեմբերի 10-ից 11-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ