News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը


ՀՀ ԱԺ նոր նախագահի թեկնածությունը կառաջադրի ընդդիմադիր երկու խմբակցություններից մեկը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 13-ին, Ազգային Ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ պատասխանելով հարցին, թե ով է դառնալու ԱԺ նախագահի ընդդիմադիր թեկնածուն։

Պատգամավորի խոսքով՝ այս հարցը այժմ քննարկվում է։ «Այս հարցը քննարկվել է նաեւ «Պատիվ ունեմ» խմբակցության հետ։ Կարծում եմ՝ առաջիկայում նրանք հանդես կգան հայտարարությամբ»,-ասաց Մինասյանը։ 

Հիշեցնենք, որ ընդդիմությունը շրջանառության մեջ է դրել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջող նախագիծ։ Ճիշտ է, կասկածելի է, որ մեծամասնությունը պաշտոնանկ կանի Ալեն Սիմոնյանին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ