News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը


Դեկտեմբերի 9-ին Արարատ քաղաքում դանակահարություն էր եղել։ «Վեդի» բժշկական կենտրոնից մարմնական վնասվածքի վերաբերյալ հաղորդումը ոստիկանության Արարատի բաժնում ստացվեց ժամը 13.30-ի սահմաններում. հերթապահ քույրը հայտնում էր, որ կրծքավանդակի հետին մակերեսի ծակած-կտրած վերքերով 53-ամյա տղամարդ է բուժօգնության տեղափոխվել:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ տուժողը փակ բաժնետիրական ընկերություններից մեկի Արարատ քաղաքի մասնաճյուղում էր աշխատում և հենց ընկերության շենքում էլ տեղի էր ունեցել դանակահարությունը։ Դեպքի վայրի զննությամբ, նաև օպերատիվ հարցումների արդյունքում քրեական հետախույզները պարզեցին ոչ միայն բացահայտման համար անհրաժեշտ մի շարք հանգամանքներ, այլև կասկածյալի ինքնությունը։ Նա տուժողի անմիջական պետն էր՝ Վեդիի բնակիչ, 33 տարեկան. շենքի երրորդ հարկում վիճել էր էլեկտրիկի հետ ու դանակահարել նրան։

Բացատրական աշխատանքի շնորհիվ նույն օրը կասկածվողը ներկայացավ ոստիկանության Արարատի բաժին՝ բերելով նաև դանակը։

Նա տվել է խոստովանական բացատրություն։

Հանգամանքները պարզվում են։

Քննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ասկերանի քաղաքապետը պետական մարմին է ներկայացրել կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր․ ՔԿ-ն մանրամասնում է
Դրանից հետո՝ 2024թ․ հունվարի 23-ին, առանց օրինական հիմքի, հանդես գալով որպես պայմանագրի կողմ, կնքել է տրանսպորտային միջոցի նվիրատվության...
Ֆեյսբուքում գրառում կատարելու համար ձերբակալվել է Տաթև Մուրադյանը. Փաստաբան
Այսօր ստացել եմ Թաթուլ Ասիլյանի վերաբերյալ  ուղարկածս հանցագործության...
Երևանում 8-ամյա երեխան 2-րդ հարկի պատուհանից ցած է ընկել․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության...
Ժամը 16:00-ի դրությամբ, ոստիկանության հատուկ տարածքներ են տեղափոխվել 72 մեքենա, որոնց ղեկին եղել են անչափահասներ
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով…
Անձը, փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ, առերևույթ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն է կատարել. ՔԿ
2024 թվականի մայիսի 22-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ից ստացված հաղորդման առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության...
Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր դեպքերով 25 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, 10 անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ