News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 24
Տեսնել լրահոսը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 10-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 138 դեպք, որից 9-ը՝ նախկինում կատարված։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 50, մարմնական վնասվածք պատճառելու՝ 19, ընտանեկան բռնության՝ 14, խարդախության՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 6, զենք-զինամթերքի առգրավման՝ 5, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3-ական, հարկերից խուսափելու, ծանր վիրավորանքի ու սպառնալիքի՝ 2-ական, ավազակային հարձակման, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու, ապօրինի ծառահատման, ընտրական իրավունքի խախտման, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու, ծեծի, ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու, անհետաձգելի միջամտության որոշումը խախտելու, աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու, խոշտանգման, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու ու թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 10 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 8 հետախուզվող։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, բնակարանային գողության, կողոպուտի և շորթման 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 38 պատահար. 3 մարդ զոհվել է, 54-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ասկերանի քաղաքապետը պետական մարմին է ներկայացրել կեղծ տվյալներ պարունակող փաստաթղթեր․ ՔԿ-ն մանրամասնում է
Դրանից հետո՝ 2024թ․ հունվարի 23-ին, առանց օրինական հիմքի, հանդես գալով որպես պայմանագրի կողմ, կնքել է տրանսպորտային միջոցի նվիրատվության...
Ֆեյսբուքում գրառում կատարելու համար ձերբակալվել է Տաթև Մուրադյանը. Փաստաբան
Այսօր ստացել եմ Թաթուլ Ասիլյանի վերաբերյալ  ուղարկածս հանցագործության...
Երևանում 8-ամյա երեխան 2-րդ հարկի պատուհանից ցած է ընկել․ նրան տեղափոխել են հիվանդանոց
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության...
Ժամը 16:00-ի դրությամբ, ոստիկանության հատուկ տարածքներ են տեղափոխվել 72 մեքենա, որոնց ղեկին եղել են անչափահասներ
«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով…
Անձը, փաստաթղթերի կեղծմամբ, խարդախությամբ, առերևույթ առանձնապես խոշոր չափերով հափշտակություն է կատարել. ՔԿ
2024 թվականի մայիսի 22-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ-ից ստացված հաղորդման առթիվ  ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության...
Բողոքի ակցիաների ընթացքում հանցավոր դեպքերով 25 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, 10 անձ կալանավորվել է
ՀՀ քննչական կոմիտեն ամփոփել է 2024թ. ապրիլի 20-ից Տավուշի մարզում, ինչպես նաև հանրապետության այլ բնակավայրերում իրականացվող բողոքի ակցիաների…
Ամենաշատ